ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական Կարս քաղաքը սպասում է Հայաստանի հետ սահմանի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Թուրքական Կարս քաղաքը անհամբերությամբ է սպասում Հայաստանի հետ սահմանի բացմանը: Հեղինակները գրում են, որ քաղաքի բնակչությունը, որը գտնվում է սահմանից այն կողմ հայկական Գյումրիից ոչ հեռու, նվազում է: Այսպիսով, 1993 թվականին հայ-թուրքական սահմանի փակվելուց հետո Կարսի նահանգի բնակչությունը 1990 թվականի 662000-ից նվազել է և  2020 թվականին կազմել է 285000 մարդ:

«Թուրքիան ուներ մի պայման. Հայաստանի բանակը պետք է դուրս բերվի Ղարաբաղից: Այս պայմանը բավարարված է, և մենք սպասում ենք սահմանի բացմանը», - ասել է հոդվածի հերոսներից մեկը, ում խոսքերը մեջբերել են հեղինակները:

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հավանական կարգավորման թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել են «դրական ազդակների» մասին: Բայց Էրդողանը բարդ պայմաններ է առաջ քաշել կապված ինչպես Արցախում 2020 թվականի պատերազմի արդյունքների ճանաչման, այնպես էլ  Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներից հրաժարվելու հետ: Էրդողանը հայտարարել է, որ հարաբերությունները կարող են բարելավվել «եթե երկրները հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը»:

Թուրքիան առաջիններից մեկն է եղել, ով ճանաչել է Հայաստանի անկախությունը 1991 թվականին, սակայն Էրդողանը մեկ անգամ չէ, որ նշել է, որ Հայաստանը չի ճանաչում Թուրքիայի սահմանները:  Իսկ սահմանները հաստատվել են Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով 1921 թվականին: Կարսը Հայաստանի մաս էր կազմում մինչև այդ պայմանագրերի կնքումը, և Ռուսաստանը պարզապես Կարսը տվել էր Թուրքիային: Ընդ որում 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրերը ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերի գրանցամատյանում չկան, ինչը նշանակում է, որ դրանք չեն ճանաչվում որպես երրորդ պետությունների սահմանները սահմանող օրինական փաստաթղթեր: Սակայն չնայած Հայաստանը չի ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սակայն Թուրքիային որևէ տարածքային պահանջ չի ներկայացվել, որը թույլ է տալիս տարածաշրջանը պահպանել ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular