ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը փորձում է նաև հայերի «ձեռքո՞վ» սադրել ռուս խաղաղապահներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին: Ադրբեջանական լրատվամիջոցները «նախանձոտ» արձագանքեցին, թե ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի փոփոխության պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացվել ՌԴ-ից, չի եղել նաև պաշտոնական հայտարարություն Բաքվից: Ասել կուզեն՝ ՌԴ-ն լռում է, Բաքուն տեղյակ չէ:

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե իբր սեպտեմբերի 8-ին ռուս խաղաղապահները հայկական ջոկատներից պահանջել են «քանդել» դիրքերից մեկը՝ Ագդերի (Մարտակերտ) շրջանի ուղղությամբ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, իբր հայ մարտիկները հրաժարվել են կատարել ռուս խաղաղապահների պահանջը, և նրանց միջև կոնֆլիկտ է ծագել: Եվ չնայած սրան, իբր ռուսական կողմը «փակել է հայկական պոստը», բայց երբ փորձել են հսկողություն սահմանել տվյալ տարածքում, «հայկական կողմը դիմել է սադրանքի», արդյունքում՝ իբրև երկու ռուս խաղաղապահ ականից վիրավորում է ստացել:

Ռուսական կողմից խաղաղապահների վիրավորման կամ նմանօրինակ միջադեպի մասին որևէ պաշտոնական տեղեկություն չկա: Պարզ է՝ ռուս խաղաղապահների դեմ մշտապես սադրանքներ իրականացնող ադրբեջանական կողմը, թերևս, հեռու գնացող նպատակներից ելնելով՝ որոշել է «կռվացնել» ռուսական և հայկական կողմերին, ինչո՞ւ չէ՝ հայ և ռուս հանրության որոշակի հատվածի մոտ էմոցիոնալ բռնկումներ առաջացնել:

168.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածածը չի համապատասխանում իրականությանը: Մեր տեղեկությամբ՝ ընդամենը դիրքերը մի փոքր հետ տալու խոսակցություն է եղել, քանի որ նույնը պահանջել են ադրբեջանական կողմից, սակայն հայերը հրաժարվել են կատարել այս պահանջը, և սրանով խոսակցությունն ավարտվել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular