ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մտադիր են հունվարից բարձրացնել աշխատավարձն ու թոշակները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերի 8-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել ԱՀ պետական բյուջեի միջոցներով Արցախի բնակիչների ստվար հատվածի առաջիկայում տրամադրել լրացուցիչ միանվագ դրամական աջակցություն, որը թույլ կտա որոշակիորեն մեղմացնել հետպատերազմյան շրջանում առկա սոցիալ-կենցաղային դժվարությունները։

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը նշել է, որ, բացի միանվագ դրամական աջակցության ծրագրերից, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երկարաժամկետ կտրվածքով էականորեն նպաստել Արցախի բնակչության սոցիալական երաշխիքների ապահովմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։

Արայիկ Հարությունյանն հանձնարարել է 2022 թվականի հունվարի 1-ից միջինը 20%-ով բարձրացնել պետական բյուջեից վճարվող բոլոր աշխատավարձերի, կենսաթոշակների և սոցիալական այլ վճարների չափերը։

Հանրապետության նախագահի հանձնարարականներով՝ կարճ ժամկետում ավարտին կհասցվի անվճար առողջապահության ծրագիրը, իսկ կառավարության կողմից Արցախի բուհերի առկա համակարգի բակալավրիատի ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագրում առկա խնդիրները կհարթվեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular