ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքանով կարող եմ արտաքին տեսքից գնահատել, շատ վատ է պարոն Չարչյանը․ Վահե Հակոբյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ գնահատականով վատ է, ես, իհարկե, բժիշկ չեմ, բայց որքան կարող եմ արտաքին տեսքից գնահատել, շատ վատ է պարոն Չարչյանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից Վահե Հակոբյանը՝ ներկայացնելով Արմեն Չարչյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն։

«Տրամադրությունը լավ է, մարտական է տրամադրված»,–հայտնեց նա։

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես՝ Գորիսի ընտրություններին, Վահե Հակոբյանն ասաց․ «Առուշ Առուշանյանը այսօր ունի հեղինակություն Գորիսում,  դա իր որոշումն է և իր ցանկությունն  է, այո, ինքը գտնվում է կալանավայրում, առաջադրվելու է Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու»,–ասաց նա։

Անդրադառնալով սեպտեմբերի 21–ին իշխանության նախատեսած «գունագեղ» միջոցառմանը՝ նա ասաց, որ պետք է այդ օրը անցկացնել զուսպ, կամերային միջոցառում միգուցե լինի, իրար շնորհավորել, որ անկախ ենք և դրանից ավելի ոչինչ չպետք է արվի։ «Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց կգտնվեն այն քաղաքացիները, որոնք կգան, եթե հասնենք այն վիճակին, որ հրապարակում խորոված կանեն, հետո հրավառություն, նրանք կգան, խորովածն էլ կհամտեսեն և կուրախանան հրավառությանը»,–հավելեց նա։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ Չարչյանի գործում մեղադրական դատավճիռ կայացնելու որևէ ապացուցման շեմ հաղթահարված չէ, այլ կերպ ասած, մարդուն կալանքի տակ պահելը իրավունքի հետ կապ չունի։ «Իրավաբանությունը նրա մասին է, որ կալանավորումը ծայրահեղ միջոց է»,–ասաց նա։

Նա նաև նշեց, որ պարոն Չարչյանը պատմել է, որ երեկ ինքը հիվանդանոց է տեղափոխվել գրեթե ուշագնաց եղած։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular