ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսիջ Ռուսաստանից. ընդգծվում է Գագիկ Ծառուկյանի առանձնակի դերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս օրերին Հայաստանում է Ռուսաստանի իշխող՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, սենատոր Անդրեյ Կլիմովի ղեկավարած պատվիրակությունը։ Կլիմովը Երևանում հանդիպել է իշխանության ներկայացուցիչների հետ, քննարկել հայ-ռուսական օրակարգային հարցեր։ Նախօրեին էլ ՌԴ իշխանության ներկայացուցչին ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Հանդիպման վերաբերյալ տարածված տեսանյութից ակնհայտ է՝ Գագիկ Ծառուկյանին ՌԴ իշխանությունն առանձնակի ջերմ է վերաբերվում, ընդունում նրա քաղաքական և մարդկային մեծ կշիռը։

Ռուսաստանյան վերնախավը Հայաստանում բազում գործիչների հետ է շփվում, բայց հազվադեպ են ընդգծում կոնկրետ անձանց նկատմամբ վերաբերմունքը։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ԲՀԿ-ն խորհրդարանում չհայտնվեց։ Զարմանալի չէր լինի, որ ռուս սենատորը հանդիպեր միայն իշխանության և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին, իսկ Ծառուկյանի հետ հանդիպումը շեշտում է նրա և իր ղեկավարած կուսակցության դերը, հայ-ռուսական հարաբերություններում ունեցած կշիռը։ Անդրեյ Կլիմովի այցը նաև հստակ մեսիջ էր Հայաստանի քաղաքական դաշտին, քաղաքական ուժերին, թե ում են արժևորում և գնահատում ռուսաստանյան իշխանական շրջանակները։ «Բարգավաճ Հայաստանն» այս առումով ակտիվանալու, հանրային շահի սպասարկումը շարունակելու լուրջ առաքելություն ունի, որը պարտավոր է և կարող է արժանիորեն կրել։

Կարեն Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular