ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս լղոզել խորհրդարանական ծեծկռտուքի քրգործը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծելու դրվագով։ Նախաքննական մարմնից հայտնել են, թե օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի մասով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը։ Ինչպես և սպասվում էր, իշխանությունը փորձում է լղոզել խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը, քրեական գործն էլ հարուցել միայն ծեծի, այլ ոչ խմբակային խուլիգանության հոդվածով։ Բանն այն է, որ ծեծի հոդվածով քրգործին ընթացք տալու համար հարկավոր է տուժածի բողոքը կոնկրետ անձի դեմ, իսկ խուլիգանության դեպքում բողոք պետք չէր, իրավապահները պարտավոր էին քրեական գործ հարուցել, մեղադրյալների ներգրավել։ Ընդդիմադիրներն իրենք էլ արձանագրել են, որ խոսքը առանձին դրվագի մասին չէ, ցուցմունքներում խոսել են իշխող ուժի կողմից կազմակերպված խմբակային խուլիգանության մասին։

Այն, որ միայն իրեն առնչվող դրվագով է քրգործ հարուցվել ու ոչ ընդհանուր իրենց մատնանշած հանցանքի, հերթական անգամ ցույց է տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական պատվեր է կատարում, արձանագրել է Գեղամ Մանուկյանը։ Հիշեցնենք, որ այդ օրը իշխանականները հարվածներ են հասցրել ոչ միայն Գեղամ Մանուկյանին, այլև «Հայաստան» խմբակցությանից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին, պատգամավորներ Վահե Հակոբյանին, Արթուր Ղազինյանին, իսկ Գեղամ Նազարյանն էլ հայտարարել էր, որ հարվածից իր աչքն է վնասվել։ Այսպիսով, արձանագրենք, որ իշխանությունը լղոզում է խայտառակ միջադեպը, քաղաքական պատվերի շրջանակներում փորձում յուրայիններին ազատել պատասխանատվությունից։ Լավագույն դեպքում միայն մեկ պատգամավորի կներգրավեն որպես մեղադրյալ, գործն էլ կամ դատարան չի հասնի, կամ էլ կկարճեն։ Իսկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած արգահատելի երևույթը կմնա առանց հստակ գնահատականի։

Կորյուն Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular