Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել և ավելի է խորանալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններն իբր պետք է հանգուցալուծեին քաղաքական խորագույն ճգնաժամը, որ ձևավորվել էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։ Ձևավորված խորհրդարանը, այնտեղ ընթացող քննարկումների որակը, քաղաքական մտքի բացակայությունը ստիպում են արձանագրել՝ քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի հանգուցալուծվել և, գնալով, խորանում է։ Իսկ այդ խորացման հետևանքները կարող են անդառնալի լինել Հայաստանի Հանրապետության առաջ։ Սխալ կլինի մտածել, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը չի հասկանում այդ վտանգները, որոնք առաջին հերթին սպառնում են հենց իրենց իշխանությանը։ Այդ նպատակով էլ իշխանական քարոզչամեքենայի և սպասարկումների վրա դրվել է կարևորագույն մի առաքելություն՝ ամեն գնով ՀՀ քաղաքացիներին համոզել, թե երկրում ճգնաժամ չկա, իսկ ընդդիմությունը զբաղված է ապակառուցողական գործունեությամբ։ Օրերս էլ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է հիշատակել դեռ հուլիսին ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումները, թե հայաստանցիների 63 տոկոսը գոհ է հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, 29 տոկոսը` դժգոհ, իսկ 8 տոկոսն էլ դժվարանում է պատասխանել։

«Եթե բացարձակ մեծամասնությունը դրական է գնահատում ընտրությունների արդյունքները, դա նշանակում է, որ կա որոշակի բավարարվածություն հասարակության մեջ, իսկ նրանք, ովքեր բացասական են գնահատում, կարող են դժգոհ լինել, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է»,- ասել է նա:

Բնականաբար, կարող է տարօրինակ թվալ, որ սեպտեմբերին են հիշում երկու ամիս առաջ անցկացված ինչ-ինչ հարցումների մասին։ Իրականում, որևէ տարօրինակ բան չկա։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ վտանգներ է բերելու Հայաստանին։ Թե՛ արցախյան հարցում սպասվող զարգացումները, թե՛ հայ-թուրքական «դրական» ազդակները, թե՛ տնտեսության մեջ կանխատեսվող բարդացումները հանգեցնելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ժողովրդի լայն զանգվածների բողոքի ալիքի։ Եվ իշխանությունն այսօր խնդիր է դրել քարոզչական ճակատում լուրջ վերադասավորումներ իրականացնել, իրենց տրամադրության տակ գտնվող ԶԼՄ-ներով, Հանրային հեռուստատեսությամբ, սոցիալական ցանցերով լվանալ հանրության ուղեղը, անընդհատ ներարկել, թե երկրում ոչ մի ճգնաժամ ու խնդիր էլ չկա, ամեն ինչ հրաշալի է։ Ուստի առաջիկայում ավելի ու ավելի շատ կտեսնենք իշխանական քարոզիչների, որոնք փրփուրը բերաններին կավետեն, թե որքան հրաշալի է այս կյանքը և ով է այն տվել հայ ժողովրդին։

Դանիել Ներսիսյան

Ժամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի
Ամենադիտված