ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում այսօր կրկին թեժ է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր կրկին փորձելու է փոխնախագահ ընտրել։ Նախորդ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները ձախողեցին Արթուր Ղազինյանի ընտրությունը։ Ժամուկես տևած նիստում թեև հարցերի մի ամբողջ շարք տրվեց «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուին, պարզ էր, որ իշխանական պատգամավորները պարզապես վրեժ են լուծում՝ Ղազինյանի հնչեցրած խիստ քննադատության, օգոստոսի 25-ի ծեծկռտուքի ժամանակ էլ իրենց «գերագույն, գլխավոր վոժդի» ուղղությամբ շիշ նետելու համար։ Այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը Դոնթի բանաձևով պատկանում է «Հայաստան» դաշինքին, իսկ Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի անդամներն ամեն գնով մտադիր են խափանել Ղազինյանի ընտրությունը։

Իհարկե, էական տարբերություն չկա, թե ով կլինի հանձնաժողովի փոխնախագահը, Արթուր Ղազինյա՞նը, թե՞ Մանուկյան և Նազարյան Գեղամներից որևէ մեկը։ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանն էլ նախորդ նիստից հետո նշել էր, թե ով էլ լինի, իրենց մոտեցումները 44-օրյա պատերազմի և այլ կենսական հարցերի շուրջ նույնական են։ Այդուհանդերձ, ընդդիմությունը որոշեց տուրք չտալ իշխանականների ճնշումներին, և հանձնաժողովի փոեխնախագահի պաշտոնում կրկին առաջադրել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի կողմնակիցները խիստ են կատաղել այդ հանգամանքից, մտադիր են այսօր ևս խաչաձև հարցաքննել, իսկ վերջում կրկին դեմ քվեարկել Ղազինյանի թեկնածությանը։ Ամեն դեպքում, հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, ըստ ընդդիմադիրների, առաձնապես լուրջ բան չէ, և չարժե դրա համար որևէ կոմպրոմիսի գնալ «Քաղաքացիական պայմանագրի» հետ։ Ուստի և շարունակելու են պարբերաբար ներկայացնել նույն թեկնածությունը, պնդել և հանձնաժողովի նիստերը դարձնել բուռն քննարկումների հավաքատեղի։

Արմեն Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular