ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը շարունակում է խոշտանգել անվանի բժշկին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակում է խոշտանգել «Հայաստան» դաշինքից պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։ Կալանավորումից հետո նրա առողջական վիճակը վատթարացել էր, Չարչյանին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, սակայն երեկ կրկին վերադարձրել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Պատգամավոր Արամ Վարդևանյանը գործընկերների հետ այցելել էր Չարչյանին, իսկ հանդիպումից հետո լրագրողներին ասել, որ ՔԿՀ ղեկավար կազմի վերաբերյալ որևէ մտահոգություն չունենք՝ իրենց պարտականությունները պատշաճ կատարում են, բայց Չարչյանն առողջական ծանր վիճակում է:

«Եթե շաքարային դիաբետ ունեցողները նորմայում 50-60 միավոր ինսուլին են ստանում, պարոն Չարչյանը 90 և ավել չափաբաժին է ընդունում: Պարոն Չարչյանը, իր բնավորության համաձայն, չի պնդում որ մասնավոր ԲԿ տեղափոխեն, բայց նրա կալանավորումն անհապաղ պետք է վերացվի»,- նշել էր Վարդևանյանը և հավելել, թե նույնիսկ մեր օրենսդրությունն է արձանագրում, որ կալանքը որոշ իրավիճակներում անհամատեղելի է աողղջական վիճակի հետ, և այս դեպքերից մեկը Արմեն Չարչյանի դեպքն է: Նման «մանրուքները» իշխանություններին չեն հուզում։ Նրանք իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով վնասել ընդդիմադիր պատգամավորին, վտանգել նրա կյանքն ու առողջությունը, և այդ նպատակի իրագործման ճանապարհին կանգ չեն առնում որևէ քայլի առջև։

«Այս խայտառակ քաղաքական պատվերներով հարուցված քրեական գործերով, կալանավորումներով իշխանությունն իր առջև դրված որևէ նպատակի չի կարող հասնել ու խափանել խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի գործունեությունն ու ծրագրերը»,- ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։

Նորայր Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular