ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրասիական բանկն ուզում է դառնալ Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուներից մեկը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական զարգացման բանկը Հայաստանի ներդրումային պորտֆելում իր մասնաբաժինն ուզում է հասցնել 15%–ի։ Այս մասին ասվում է 2022-26 թվականների բանկի զարգացման ռազմավարության մեջ։

Ընդհանուր առմամբ հինգ տարվա ընթացքում բանկը մտադիր է անդամ երկրներում ավելացնել նախագծերի ծավալը 2,7 անգամ` հասցնելով մինչև 10,9 մլրդ դոլարի։ Ընդ որում, ուշադրություն է դարձվելու նաև փոքր երկրներին. Հայաստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում ներդրումների ընդհանուր չափը կհասնի 500 մլն դոլարի, կամ 4 անգամ ավելի 2020 թվականի համեմատ։

 

Այդ երկրներում ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել գերազանցապես եվրոյով և դոլարով, սակայն բանկը պատրաստ է վարկեր տրամադրել նաև այդ երկրների ազգային արժույթով։  Այդ նպատակով բանկը ազգային արժույթով պահուստներ կկուտակի` ցանկանալով դրանց ծավալը 2026 թվականին հասցնել մինչև իր ընդհանուր պարտավորությունների 35%–ը (խոսքը ոչ միայն վերոնշյալ 3 երկրների արժույթների մասին է, այլև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի)։

Բանկը մտադիր է միջոցներ ներգրավել ազգային արժույթով և անդամ երկրների ֆինանսական շուկաներից (օրինակ` պետական պարտատոմսերի գնման ճանապարհով), ինչպես նաև արժութային սվոփերի օգնությամբ։

Բացի այդ բանկը մտադիր է երեք խոշորագույն ներդրումային նախագծերի ֆինանսավորման հիմնական մասնակիցը դառնալ։ Դրա համար կտրամադրվի մոտ 1.2 մլրդ դոլար։ Այդ նախագծերից մեկը կապված է «Եվրոպա–Արևմտյան Չինաստան»  ավտոմեքենայի և երկաթուղային միջանցքի (որը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակը նաև Հայաստանի համար) ընդլայնման հետ։ Մյուս նախագիծը` Եվրասիական բանկի երկրներ ապրանքների տեղափոխման միասնական ենթակառուցվածքն է, երրորդը` հիդրոէներգետիկ հզորությունների ավելացումը:

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկի մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular