ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սահմանին ադրբեջանցի է պայթել ականի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դաշքեսանի բնակիչը Հայաստանի հետ պետական սահմանին պայթել է ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանակից Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում։

1964 թ. ծնված Թաղիև Շուքյուր Աշրաֆ օղլուն տարածքում ոչխարներ է արածացրել, երբ նրա ձին հատել է սահմանը։ Երբ տղամարդը փորձել է վերադարձնել ձին, պայթել է ականի վրա։

Տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնայի) շրջանում պայթել էր ականի վրա։ Նա տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել էր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular