ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովում ծեծուջարդը ինքնաբուխ չի եղել․ Փաշինյանի հատուկ օպերացիան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգոստոսի 25-ին Հայաստանի Ազգային ժողովում ընդդիմության վրա կատարված հարձակումը ինքնաբուխ քաշքշուկ չի եղել, Փաշինյանի հրահանգով իշխանական պատգամավորները հստակ ծրագրված հարձակում են իրականացրել, իսկ ԱԱԾ Պետական պահպանության ծառայությունը աջակցել է նրանց։ Նման հետևության նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ոչ վաղ անցյալի զինակիցներից Դանիել Իոաննիսյանն է հանգել։ Նրա ղեկավարած ՀԿ-ի «Փաստերի ստուգման հարթակը» րոպե առ րոպե վերլուծել է երկու միջադեպերը։

«Ազգային ժողովի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին գրանցվեց երկու միջադեպ, որոնց ընթացքում պատգամավորների միջև քաշքշուկ և անգամ ծեծկռտուք տեղի ունեցավ: Եթե մի միջադեպի դեպքում ԱԺ անվտանգության աշխատակիցները, ԱԺ նախագահի հրահանգով, վայրկյաններ անց նիստերի դահլիճում էին և բաժանում էին պատգամավորներին, ապա երկրորդի դեպքում անվտանգությունը, մինչ պատգամավորները հարվածներ էին հասցնում միմյանց, ոչ միայն հապաղում էր մտնել, այլև մեկ անգամ մտնելուց հետո նույնիսկ դուրս է գալիս և ավելի ուշ է հայտնվում դահլիճում»,- արձանագրել են «Փաստերի ստուգման հարթակում»:

Ինքը՝ Իոաննիսյանը նշել է, թե Սեյրան Օհանյանի կողմից շիշը նետելուց 7 վարկյան հետո անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ։ Իսկ Վահագն Ալեքսանյանի կողմից Վահե Հակոբյանին հարվածելուց հետո անվտանգության աշխատակիցները դահլիճ եկան 54 վարկյանից։ Ընդ որում` 28-րդ վարկյանին անվտանգության աշխատակիցները փորձեցին մտնել, բայց վաշտի հրամանատար մայոր Գոր Կարապետյանի հրահանգով դուրս են գալիս ու մտնում միմիայն 54-րդ վարկյանին։ Այդ ժամանակը բավարար էր, որպեսզի փաշինյանական ոհմակն ազատություն տա իր ձեռքերին և մարմնական վնասվածքներ հասցնի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ Փաշինյանն էլ նախօրեին մեղմ էր գնահատել իր կողմնակիցների վարքը՝ փաստացի հրահանգելով առավել կոշտ արձագանքել ընդդիմության քննադատություններին և անցնել ձեռնամարտի։ Իոաննիսյանն այդ փաստերն ուղարկելու է դատախազություն` պահանջելով պարզել, թե ո՞վ է կազմակերպել անվտանգության աշխատակիցների` այդքան ուշ մտնելը և արդյո՞ք այս ամենը եղել է նախապես կազմակերպված։

Գարիկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular