ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թալիբանը» և Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» արմատական շարժումը և Հյուսիսային դաշինքը (Աֆղանստանի փրկության միացյալ ճակատը) համաձայնության են եկել ձեռնպահ մնալու ռազմական գործողություններից և հարձակումներ չկատարելու միմյանց վրա: Օգոստոսի 26-ին այդ մասին հաղորդել Է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ կողմերը ձեռք բերված համաձայնությունների մասին օրվա ընթացքում կհայտարարեն մամուլի ասուլիսում: Աղբյուրների տվյալներով՝ «Թալիբանի» և Հյուսիսային դաշինքի պատվիրակությունների միջև հանդիպումները տեղի են ունեցել վերջին երկու օրվա ընթացքում Աֆղանստանի Փարվանի նահանգի Չարիքարում:

Սպասվում Է, որ Հյուսիսային դաշինքի հետ «Թալիբանի» համաձայնությունը կարող Է կանխել նրանց կողմնակիցների ընդհարումները Փանջշերի նահանգում, որը մնացել Է թալիբների վերահսկողության ներքո չգտնվող՝ Աֆղանստանի միակ տարածաշրջանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular