ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից արտագաղթը խորանում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը պարզում են, թե ով է դավաճանը, իրար ծեծում, շշեր նետում, Հայաստանն օրեցօր արնաքամ է լինում։ Աննախադեպ ծավալների է հասնում արտագաղթը, շատերը հեռանում են՝ ապագա չտեսնելով իրենց հայրենիքում։ Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 43 հազար 39 ուղևոր: «Զվարթնոց» օդանավակայանով այդ ամիսներին հեռացել և չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի: «Շիրակ» օդանավակայանի դեպքում այդ թիվը կազմում է 16 հազար 23 ուղևոր։ Այս թիվը, սակայն, լիովին չի արտացոլում արտագաղթողների իրական պատկերը։

Շատերը Հայաստանից հեռանում են ցամաքային ճանապարհով, քանի որ տոմսի գումար չունեն, կամ էլ իրենց հետ մեծ քանակությամբ իրեր են տեղափոխում։ Պատկան մարմինները հստակ թիվ չեն նշում, թե որքան մարդ է հեռացել ցամաքային ճանապարհով։ Նման տվյալները իրենց օգտին չեն խոսում, ուստի թաքուն են պահվում։ Իսկ արտագաղթը, իսկապես, մեծագույն խնդիր է դարձել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ ամեն ինչ անում է այն խորացնելու համար։ Երկրի իրավիճակից դժգոհ անձինք, մեծամասամբ ընդդիմադիր են գործող իշխանություններին, և նրանց հեռացումը բխում է հենց իշխանությունը ամեն գոնվ պահելու՝ Փաշինյանի նկրտումներից։ Արտագաղթը նաև տնտեսական ծար հետևանքներ է ունենալու, հեռացողների մեջ մեծ թիվ են կազմում գործարարները, աշխատող, արարող մարդիկ, որոնք այլ պայմաններում կարող էին հսկայական օգուտներ բերել Հայաստանին։ Եվ իրար ուտելու, քաշքշելու փոխարեն իշխանությունն ու ընդդիմությունը պարտավոր են օր առաջ կանգնեցնել զանգվածային տարհանման այս ալիքը, վերականգնելու երկիրը։

Ալիկ Սանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular