ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության սրտի օլիգարխը դարձել է Ազգային ժողովի տերն ու տիրակալը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանության և բիզնեսի տարանջատման մասին բարբաջող վարչախումբը դարձել է օլիգարխների ձեռքի խաղալիքը, «Քաղաքացիական պայմանագիրն» էլ փաստացի ղեկավարում է ԱԺ պատգամավոր դարձած Խաչատուր Սուքիասյանը։ 8-րդ գումարման Ազգային ժողովում իշխանական խմբակցության ամբողջ համակարգումը դրված է հենց Խաչատուր Սուքիասյանի ուսերին։ Եթե նախկինում Լիլիթ Մակունցը, Հակոբյան Սիմիդյանն ու այլ նիկոլականներն էին որոշում, թե ինչպես պատասխանեն ընդդիմությանը, ինչ մարտավարություն ընտրեն ընդդիմախոսների հետ հարաբերվելիս, ապա այսօր այդ պարտականությունը միանձնյա իրականացնում է «Գռզո» մականունով հայտնի օլիգարխը։

Յուրաքանչյուր ելույթ, ռեակցիա, ելույթ, ընդդիմությանն արձագանք, վիրավորանք ու բղավոց նրա վերահսկողությամբ ու հանձնարարությամբ է արվում։ Խորհրդարանի դահլիճում բոլորին էլ տեսանելի է, որ Սուքիասյանն է վերահսկում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Վերջինս, ի դեպ, միշտ էլ համարվել է Սուքիասյանի հովանավորյալը, իսկ այժմ անընդհատ նայում է Սուքիասյանի ուղղությամբ, նրանից «դաբռո» ստանում, նոր կազմակերպում ընդդիմության դեմ հարձակումները։

Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը միայն խորհրդարանի վրա չէ, որ տարածվում է, նա միևնույն ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանի քսակն է, թե՛ փաստացի «տերը»։ Նա է կապը պահում դրսի կորպորացիաների և խոշոր բիզնեսի հետ, այդ թվում՝ թուրքական ծագում ունեցող։ Այդ կորպորացիաները Հայաստանում մթնոլորտ ստեղծելու, ներքաղաքական լրջագույն խնդիրներ հարուցելու պատվերները այսօր տալիս են Սուքիասյանի միջոցով։ Ընդդիմության մարտավարությունը երեկ հաջողվեց։ Նրանք նպատակ էին դրել բնից հանել Սուքիասյանին, ցույց տալ, որ հենց նա է ԱԺ տերուտիրականը։ Երեկվա միջադեպի ժամանակ բոլորը տեսան, որ Սուքիասյանն ինքն էր եկել առաջին գիծ, անձամբ կազմակերպում և համակարգում էր ընդդիմադիր խմբակցությունների դեմ արշավը, նույնիսկ լեզվակռվի մեջ էր մտել ընդդիմադիր կին պատգամավորների հետ։ Նրան, սակայն, չհաջողվեց լուծել իշխանության խնդիրը՝ քննարկումները տանել հանդարտ, և ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղասեր ղեկավար է։ Փաշինյանն ինքն էլ կատաղել էր այդ փաստից, դուրս եկել ափերից, ձեռքն էր խփում ամբիոնին։ Սուքիասյաի վրա մեկ այլ պարտականություն էլ է դրված, որի մասին տեղեկացել են ընդդիմադիր խմբակցություններում։ Նա փորձելու է «գնել» առավել թույլ, ֆինանսական խնդիրներ ունեցող ընդդիմադիր պատգամավորներին, քաշել «Քաղաքացիական պայմանագրի» կողմը, որպեսզի իշխանությունը խնդիրներ չունենա սահմանադրական օրենքները փոփոխելիս։

Սամվել Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular