ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն չի ներքաշվի Աֆղանստանի հակամարտության մեջ. Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Единая Россия» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանություններն ուշադիր հետևում են Աֆղանստանում իրադարձությունների զարգացմանը և ակտիվորեն փոխգործակցում ՀԱՊԿ դաշնակիցների հետ, սակայն մտադիր չեն միջամտել և առավել ևս ներքաշվել «բոլորը բոլորի դեմ» զինված հակամարտության մեջ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։

«Դուք գիտեք ինչպիսի դժվար, մտահոգիչ իրավիճակ է այսօր ստեղծվել Աֆղանստանում: Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ իրավիճակին, ակտիվորեն գործակցում ենք ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ: Իհարկե, մենք չենք պատրաստվում խառնվել Աֆղանստանի ներքին գործերին, առավել ևս մեր զինված ուժերը ներքաշել «բոլորը բոլորի դիմաց» հակամարտության մեջ: Այնտեղ, իմ կարծիքով, դա էլ տեղի է ունենում, որն այդ երկրում արդեն ձգվում է մի քանի տասնամյակ»,- նկատել է Պուտինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular