ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Մինսկի խմբի համանախագահ երկրներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկի խումբը բաց է թողել բազմաթիվ հնարավորություններ: Նա հիշատակել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունները և նշել, որ նրանք ցանկանում էին հարցը լուծել «խաղաղ ճանապարհով»:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը մեղադրել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրներից են՝ ասելով, որ եթե պատժամիջոցները ժամանակին կիրառվեին Հայաստանի դեմ և Հայաստանին համոզեին կամ ստիպեին հեռանալ Արցախից, պատերազմ չէր լինի։

Նա նշել է, որ պատերազմի պատասխանատվությունը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular