ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի թիրախներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ հրկիզիչ սարքերով օդապարիկներ իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան: Այդ մասին հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ոչ այնքան վաղուց ՑԱԽԱԼ-ի կործանիչները գրոհել են Հան-Յունիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրամասի, ինչպես նաև Ջաբալա տանող թունելի մուտքի վրա: Նաև հարված Է հասցվել ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա արձակման հրապարակին, որը գտնվում Է Սաջայի քաղաքացիական տների և դպրոցների հարեւանությամբ»,-ասվում Է զինվորականների հաղորդագրության մեջ:

Բանակը նշում Է, որ հարվածները հասցվել են օգոստոսի 23-ի երեկոյան հրկիզիչ սարքերով օդապարիկները իսրայելական տարածք արձակելուն ի պատասխան, ինչը «ևս մեկ օրինակ Է այն բանի, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում Է կիրառել ահաբեկչության տակտիկան և գրոհել խաղաղ բնակիչների վրա»: Իսրայելը կշարունակի վճռականորեն հակազդել ահաբեկչության բոլոր փորձերին, որոնք գալիս են Գազայից, ընդգծվում Է զինվորականների հաղորդագրության մեջ: Օգոստոսի 23-ին իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել են, որ այն շրջաններում, որոնք սահմանակից են Գազայի հատվածին, բռնկել Է առնվազն ինը հրդեհ, որոնք առաջացրել են Գազայի հատվածից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular