ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմում մեկնարկել է Koktebel Jazz Party փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ղրիմի Կոկտեբել արտիստական ավանում օգոստոսի 20-ից մինչեւ 22-ը կանցկացվի Koktebel Jazz Party միջազգային փառատոնը. միջոցառման հյուրերի եւ տեղի բնակիչների համար ելույթ կունենան ռուսաստանյան եւ արտասահմանյան կատարողները:

«Koktebel Jazz Party-ն ժպտացող եւ ուրախ մարդկանց, խայտացող ալիքների եւ ծովային աղի օդի աշխարհ է, որից հնարավոր չէ հագենալ: Դրանք բեմեր են հենց ծովի ափին եւ անմոռանալի համերգներ, որոնց մասնակցում են ինչպես ճանաչված աստղեր, այնպես էլ երիտասարդ կոլեկտիվներ»,- նշում են կազմակերպիչները:

Առաջին օրը՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, գլխավոր բեմի վրա հանդես կգա հետխորհրդային տարածքի ավանդական ջազի ամենահին անսամբլներից մեկը՝ «Ուրալսկի դիկսիլենդ»-ը:

Այդ նույն երեկոյան հյուրերին սպասում է ջազային դաշնակահարներ Դանիիլ Կրամերի եւ Վալարի Գրոխովսկու «Մուզիկալնայա դուել»-ը, ինչպես նաեւ թմբկահար Պավել Տիմոֆեեւի կվինտետի ծրագիրը՝ հատուկ հյուրի հետ:

Փառատոնի եզրափակիչ օրը կսկսվի Երեւանի ժամանակով 20:00-ին՝ ջազային վոկալիստներ Իրինա Ռոդիլեսի, Վիկտորյա Կաունովայի եւ Վալերիա Շուրգալինայի Jazz Ladies and Gentlemen տրիոյի ծրագրից: Այդ երեկոյան հյուրերին նաեւ կուրախացնի ռուսաստանցի երաժիշտ եւ կոմպոզիտոր Սերգեյ Գոլովնյան եւ նրա Electro Machine անսամբլը, ջազային երգչուհի Aset-ը (Ասետ Սամրաիլովան) եւ «Չիժ & Co» ռուսաստանյան խումբը: Koktebel Jazz Party փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին՝ որպես մասնավոր միջոցառում, որի հեղինակը լրագրող Դմիտրի Կիսելյովն էր:

Տարբեր տարիների փառատոն են այցելել ջազային թմբկահար Ջիմի Քոբը (ԱՄՆ), լատինական ջազի լավագույն ալբոմի համար «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան (Կուբա), Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր փողահար Ռենդի Բրեքերը (ԱՄՆ), հայտնի բաս-կիթառահար եւ կոնտրաբասահար Սթենլի Քլարքը (ԱՄՆ), վերջին տասնամյակի լավագույն բարիտոն-սաքսոֆոնահարներից մեկը՝ Հերի Սմուլյանը (ԱՄՆ), Club Des Belugas նյու-ջազի աստղերը (Գերմանիա), արդի համաշխարհային բլյուզի բեմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ կիթառահար Սելվին Բերչվուդը (ԱՄՆ): Koktebel Jazz Party-ի հյուրն է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փառատոնի կազմակերպմամբ զբաղվում է «Կրասնիյ կվադրատ» մեդիախումբը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular