ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բովանդակազուրկ իշխանությունը կապկում է նախկիններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վստահ ենք՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անխնա կքննադատեր այն վարքը, որ այսօր դրսևորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բովանդակությունից ու գաղափարից զուրկ իշխանությունն այսօր անում ու գերազանցում է բոլոր այն արատավոր երևույթները, որոնց դեմ ժամանակին կռիվ էր տալիս։ Ղըրղզստան կատարած այցից հետո երեկ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան, իսկ «Զվարթնոց» օդանավակայանում մի գծի վրա շարվել և դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները։
 
Տարածված լուսանկարները ծաղրի առարկա էին դարձել սոցիալական ցանցերում, Փաշինյանի կողմնակիցներն էլ փորձում էին համոզել, թե կարգն է այդպիսին, ասում՝ ի՞նչ է եղել որ։ Եղել է այն, որ Նիկոլ Փաշինյանը անխնա կապկում և կրնօրինակում է նախկին իշխանությունների բոլոր քայլերը, նրան, կարծես, դուր է եկել իշխանություն լինելու, իշխանական վայելքներից օգտվելու հանգամանքը, սեփական անձն ու կարգավիճակն ամեն առիթով ընդգծելու փաստը։ Անվտանգության խորհրդի անդամները ժամանակին էլ մի գծով շարվում և դիմավորում էին երկիր վերադարձած ղեկավարին, հետագայում այդ արարողակարգը հանվեց, Սերժ Սարգսյանն էր պարտադրել, նշել, թե բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի կարևոր և լուրջ գործեր ունեն, քան խմբակային դիմավորող աշխատելը։
 
Երբ իշխանություն կրողը զուրկ է բովանդակությունից, իսկ միակ նպատակը անձի պաշտամունք պարտադրելն է, նման դեպքերը չեն զարմացնում։ Զարմանալի չի լինի նաև, որ հաջորդ անգամ տարազներով և աղուհացով դիմավորեն, կամ էլ պարային խմբերով։ Այս ամենը տարօրինակ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հեղափոխությունից առաջ քննադատած չլինեին նման դրսևորումները, եթե Սերժ Սարգսյանի՝ սեփական հագով կարած Սահմանադրությունն իրենց հագով չվերաձևեին, եթե խոսքն ու գործը իրարից տարբերվեին։ Փոխարենը, հեղափոխական կարգախոսներով ստացանք մի իշխանություն, որը ամեն քայլափոխի խախտում է իր իսկ խոստումներն ու հռչակած արժեքները։
 
Ժիրայր Սարգսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular