Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտության ու կեղծիքի սիմվոլները չեն կարող երկիր ու բանակ վերականգնել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պատերազմի պարտության պատճառն այն էր, որ բոլորս էլ թերացել ենք, հարկեր չենք մուծել, ընտրություններ ենք կեղծել, Արցախ չենք գնացել»,- Արցախյան 44-օրյա պատերազմում Հայաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է ասում։

Ըստ Հովհաննիսյանի՝ «այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել էր իդեալական բանակ, կրթված սպայական համակարգ և միայն իր սխալներով տարավ պարտության, խնդիրներն ավելի խորն են...Հիմա էլ ժամանակը սխալ ենք օգտագործում, «ռազբորկաներով», մեղավոր նշանակելով ենք զբաղված, փոխանակ զբաղվենք սխալների վերհանմամբ, բանակը արագ կարգի բերելով»: Ոսկե խոսքեր, ինչ խոսք։ Կարևորը, սակայն, բովանդակությունը չէ, այլ թե ով է ասում։

Պատերազմի ողջ ընթացքում ժողովրդին կեղծիքով ու ստով սնած, երկիրն ու բանակը անփառունակ պարտության տարած մարդիկ չեն կարող և պարզապես իրավունք չունեն զբաղվելու բանակի վերականգնման գործով։ Պարտության, ստի սիմվոլները ի վիճակի չեն որևէ բան կառուցելու։ Նրանք կարող են միայն ապականել, ինչպես ապականեցին «Հաղթելու ենք» կարգախոսը, ինչպես ապականեցին երեք տասնամյակ ստեղծված ու փայփայած բանակը, նախորդ սերնդի հաղթանակները։ Իհարկե, այսօր թիվ մեկ խնդիրը պարտությունից ուշքի գալն է, բայց դա չեն կարող անել նիկոլփաշինյաններն ու արծրունհովհաննիսյանները, չեն կարող անել «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաները, որոնք Հայաստանի Հանրապետության պարտության գլխավոր մեղավորներն են։

Դա կարող է անել մի իշխանություն, որը ցավոտ ու արագ բարեփոխումներ իրականացնելու կամք կունենա, վճռականություն կդրսևորի, գլխիկոր չի կանգնի թշնամու առջև։ Այդպիսի իշխանությունը կկարողանա նաև պարզել պատերազմի մեղավորներին։ 9 ամիս է անցել, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ որևէ փաստ չի ներկայացրել իր ասած դավաճանության մասին, որևէ մեկին մեղադրանք չի կարողացել առաջադրել։

Նորայր Առաքելյան 

24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե Ղալումյան
Ամենադիտված