ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի 93-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել

ՄՇԱԿՈՒՅԹ

Ստամբուլում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 93-ամյակի կապակցությամբ ցուցահանդես է բացվել։ Այս մասին,  հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը։

Ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի հայտնի «Գալաթա» աշտարակում։

Օգոստոսի 16-ին բացված ցուցահանդեսում ներկայացված է Գյուլերի 75 ստամբուլյան լուսանկար։

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի վերջ, այն տեղակայված է աշտարակի երրորդ հարկում։

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և հուղարկավորվել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական գերեզմանատանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular