ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ զինվորականները նոր զորաշարժեր են սկսել Տաջիկստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանում ստեղծված իրադրության ֆոնին Ռուսաստանի զինվորականները Տաջիկստանում նոր զորաշարժեր են սկսել շուրջ հազար զինծառայողների մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 17-ին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

«201-րդ ռազմաբազայի շուրջ հազար ռուսաստանցի զինծառայողներ, որոնք տեղաբաշխվել են Տաջիկստանում, դուրս են եկել Լյաուրի և Սամբուլի զինափորձարաններ՝ մարտական պատրաստության հմտությունները կատարելագործելու համար»,-հաղորդել է օկրուգի մամուլի ծառայությունը:

Առաջադրանքները կմշակվեն ամսվա ընթացքում: Ռուսաստանցի զինվորականների խոսքով՝ զորաշարժերի ընթացքում հրետանավորները կկատարեն ավելի քան 20 մարտական հրաձգություն՝ համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերից, «Գվոզդիկա» եւ «Ակացիա» ինքնագնաց հրետանային կայանքներից: Զինծառայողները մշակում են ուսումնամարտական խնդիրներ՝ լեռնային տեղանքում հակառակորդի ոչնչացման ուղղությամբ, հայտարարել են ԿՌՕ-ում:

Ավելի վաղ օգոստոսին Աֆղանստանում իրադրության սրման ֆոնին Ռուսաստանը երկու զորավարժություն է անցկացրել աֆղանական սահմանի մերձակայքում. մեկը՝ Ուզբեկստանի հետ, մյուսը՝ Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ համատեղ: Զորաշարժերին մասնակցել են մի քանի հազար զինծառայողներ, օդուժը, հրետանին և զրահատեխնիկան: Ուբեկստանում անցկացված զորավարժություններին Ռուսաստանն ուղարկել էր Տու-22Մ3 չորս հեռահար ռմբակոծիչներ:

Տաջիկստանի վարժանքներին ուղարկվել են Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, որոնք մշտապես բազավորվում են Ղրղզստանում տեղակայված «Կանտ» ռուսաստանյան ավիահանգրվանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular