ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի մարզում կործանվել է ԻԼ-112Վ ինքնաթիռը․ կան զոհեր (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի մարզում այսօր՝ օգոստոսի 17-ին, կործանվել է ԻԼ-112Վ ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Տեղեկությունների համաձայն ինքնաթիռում գտնվող երեք անձիք զոհվել են։

United Aircraft Corporation (UAC)-ը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Կուբինկա օդանավակայանում վայրէջք կատարելիս։

Ընկնելուց առաջ ինքնաթիռի աջ շարժիչը հրդեհվել է, որից հետո թեքվել է դեպի աջ եզր, սկսել արագությունը կորցնել, շրջվել և ընկել թռիչքուղուց 1,5 կմ հեռավորության վրա:

Ըստ տեղեկությունների ՝ ինքնաթիռն ամբողջությամբ հրդեհվել է։

Լրատվամիջոցը հայտնում է, որ անձնակազմը փորձել է ինքնաթիռը հեռացնել բնակելի շենքերից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular