ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում հազարավոր մարդիկ են տարհանվել անտառային հրդեհի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆրանսիայի հարավում, որտեղ անտառային հրդեհը մոլեգնում է Սեն-Տրոպե կուրոտային քաղաքի մերձակայքում, հայտնում է հրշեջ ծառայությունը:

Ինչպես նշում է Al Jazeera-ն, բարձր ջերմաստիճանի և ուժեղ քամիների դժվարին պայմաններում կրակի դեմ պայքարում է մոտ 750 հրշեջ և ջրցան ինքնաթիռ:

«Հազարավոր մարդիկ տարհանվել են որպես նախազգուշական միջոց, սակայն զոհեր չկան», - երեքշաբթի ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը՝ հավելելով, որ կրակը «դեռ շատ սաստիկ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular