ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզբեկստանի ՀՕՊ–ը Աֆղանստանի ՌՕՈւ–ին պատկանող ինքնաթիռ է խոցել. ՊՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուզբեկստանի հակաօդային պաշտպանության համակարգը Աֆղանստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է խոցել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունից։

«Օգոստոսի 15-ին Ուզբեկստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը կանխել են Աֆղանստանի ռազմական ինքնաթիռով Ուզբեկստանի օդային սահմանն ապօրինի հատելու փորձը», - ասել է ՊՆ ներկայացուցիչը:

Այսօր համացանցում լուսանկարներ և տեսագրություններ են տարածվել, որոնցում երևում են կործանված ինքնաթիռի մասերը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սուրխանդարյայի մարզի Շերաբադի շրջանում օգոստոսի 15-ի երեկոյան:

Ուզբեկստանի ՊՆ–ից ասել են, որ այժմ հետաքննություն է անցկացվում: Արտակարգ բժշկական օգնության հանրապետական գիտական կենտրոնի թերմեզյան մասնաճյուղի աշխատակիցը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երկու օդաչուները ողջ են մնացել և գտնվում են Թերմեզի հիվանդանոցում, նրանց վիճակը ծանր է:

Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման (ճանաչվել է ահաբեկչական շարժում և արգելված է ՌԴ-ում) անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:

Երեկ հայտնի դարձավ, որ ապստամբներն իրենց վերահսկողության տակ են առել բոլոր սահմանակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրի կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular