Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկերը խոսափում են վարկային ներարկումներ կատարել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տպավորություն է, թե բանկային համակարգն այս տարի իրեն շատ զգուշավոր է պահում։ Վիճակագրության համաձայն` տարվա առաջին կեսին բանկերի վարկային պորտֆելը բավական լուրջ նվազել է։ Եթե անցած տարվա վերջին այն անցնում էր 3 տրիլիոն 734 մլրդ դրամից, ապա այս տարվա հունիսի վերջին կազմել է 3 տրիլիոն 528 մլրդ դրամ։ Վեց ամսվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելի «կորուստները» հասնում են 206 մլրդ դրամի։ Այն նվազել է ավելի քան 5,5 տոկոսով։ Նման բան վերջին տարիներին բանկերի վարկային պորտֆելում չէր դիտարկվել։ Նույնիսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում, երբ մոլեգնում էր համավարակը, իսկ տնտեսությունը մտել էր ճգնաժամի մեջ, վարկային պորտֆելն աճում էր։ Տարվա առաջին կեսին ունեինք 207 միլիարդի ավելացում։ Դրանում, բնականաբար, որոշակի դեր ուներին կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները։ Այդ միջոցառումների շրջանակներում տարբեր մեխանիզմներով խթանվում էր վարկային շուկան։ Պետական բյուջեի հաշվին, երբեմն՝ առանց պատշաճ հիմնավորման, իրականացվում էր՝ ինչպես վարկերի տոկոսների սուբսիդավորում, այնպես էլ տրամադրվում էր համաֆինանսավորում։ Հիմա դա լուրջ գլխավացանք է դարձել։ Սուբսիդավորված վարկերի մի մասը վերադարձման խնդիրներ ունեն, վարկառուները կանգնած են ոչ միայն վարկերը սպասարկելու, այլև իրենց հարկային պարտավորությունները ժամանակին կատարելու դժվարությունների առաջ։
 
Հակաճգնաժամային միջոցառումներից մեկի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվել է 95,3 մլրդ դրամի վարկ։ Դրանից օգտվել է 1030 ընկերություն։ Այս տարվա առաջին եռամսյակի դրությամբ այդ ընկերություններից 407-ը բյուջեի նկատմամբ շուրջ 22 մլրդ դրամի ժամկետանց պարտավորություն է կուտակել։ Եթե հարկերը չեն կարողացել ժամանակին վճարել, դժվար չէ պատկերացնել, թե ինչպես են սպասարկել իրենց վարկային պարտավորությունները։ Կառավարության տրամադրած սուբսիդավորման արդյունքում էլ անցած տարի ավելացան բանկային վարկերը։ Այս տարի, թվում է, թե տնտեսական իրավիճակը շատ ավելի լավ է, աճեր են արձանագրվում տարբեր ոլորտներում, բայց բանկերը, պարզվում է, այնքան էլ չեն վստահում տնտեսությանը, ավելի զգուշավոր են դարձել և խոսափում են վարկային ներարկումներ կատարել։ 206 միլիարդը, որը համարժեք է գրեթե 400 մլն դոլարի, մեծ գումար է մեր տնտեսության համար, թեկուզև լինի վարկային ներարկումների տեսքով։ Այդ գումարը, ըստ էության, դուրս է մնացել տնտեսությունից։ Բանկերի վարկային պորտֆելի նվազումը մի քանի գործոնների հետևանք է։ Այն կապված է՝ ինչպես վարկառուների եկամուտների նվազման և վճարունակության թուլացման, այնպես էլ՝ ներքին ու արտաքին անկայունության, անորոշության ու անվտանգության առումով ծագած խնդիրների հետ։
 
Ճգնաժամը բացասաբար է անդրադարձել տնտեսական ոլորտի մասնակիցների վրա։ Շատերը կորցրել են իրենց եկամուտները և վճարունակության հետ կապված խնդիրներ ունեն։ Նաև դա է պատճառը, որ բանկային համակարգում մեծացել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը։ Մյուս կողմից՝ վերջին ամիսներին մեր երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական ծանր շրջափուլի մեջ։ Տարվա առաջին կեսին դրան գումարվել էր նաև ներքաղաքական լարվածությունն ու արտահերթ ընտրությունները։ Այս գործոններն իրենց ուղղակի ազդեցությունն են թողել բանկերի վարքագծի վրա, ինչի հետևանքները տեսնում ենք վարկային պորտֆելում արձանագրված փոփոխությունների տեսքով։ Բանկերը հետ են քաշվել վարկային շուկայից։ Տարվա առաջին կեսին 100 մլրդ դրամով նվազել են՝ տնտեսության իրական հատվածին, մասնավորապես՝ արդյունաբերությանն ուղղված վարկային միջոցները։ Եթե անցած տարվա դեկտեմբերին դրանք անցնում էին 655 մլրդ դրամից, ապա այս տարվա հունիսի վերջին կազմել են 555 միլիարդ։ Վեց ամսում նվազումն անցնում է 15 տոկոսից։ Միայն մայիսին արդյունաբերությանը հատկացվող բանկերի վարկային պորտֆելը նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 59 միլիարդով։ Կրճատումը շարունակվել է նաև հունիսին՝ գրեթե 15 միլիարդի չափով։ Այդքան խոսվում է գյուղատնտեսության պետական աջակցությունների, վարկավորման ու սուբսիդավորման ծրագրերի իրականացման մասին, բայց այստեղ ևս ունենք վարկային պորտֆելի նվազում։ Անցած տարվա ավարտին այն անցնում էր 188 միլիարդից, այս տարվա հունիսի վերջի դրությամբ կազմել է 182 մլրդ դրամ։ Նվազում ունենք նույնիսկ առևտրի ոլորտում. 6 ամսում՝ 38 միլիարդի չափով։
 
Սպասարկման մեջ ևս բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է։ Կրճատումը մեծ է եղել հատկապես սպառողական վարկերի պարագայում։ Արդեն տևական ժամանակ բանկերի այս վարկային պորտֆելն անընդմեջ նվազում է։ Անցած տարվա վերջին այն 929 միլիարդ էր։ Այս տարվա հունիսին իջել է 871 միլիարդի։ Եթե մի շարք վարկային պորտֆելների դեպքում նվազումը դիտարկվել է այս տարվա ընթացքում, ապա սպառողական վարկերի դեպքում այն ավելի շուտ է սկսվել։ Անցած տարվա սեպտեմբերից բանկերը խստացրել են սպառողական վարկերի տրամադրումը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել սպառողական վարկերի պորտֆելի կրճատում։ Այս ընթացքում դրանք նվազել են գրեթե 90 մլրդ դրամով։ Մի պահ սպառողական վարկերը հասել էին 960 միլիարդի։ Վարկային պորտֆելի ակտիվություն ցուցաբերած հատվածը կապված է շինարարության և հիպոթեքի հետ։ Շինարարության ոլորտի հատկացումներն ավելացել են 35 միլիարդով։ Հիպոթեքի աճն ավելի մեծ է. 6 ամսում՝ 70 միլիարդի չափով։ Հիպոթեքային վարկերի ակտիվությունը շարունակում է փոխկապակցված մնալ եկամտային հարկի վերադարձի հետ։ Թեև վերստին ակտիվացել են այդ բաղադրիչի հետ կապված սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ քննարկումները։ Օրինագիծ, որպես այդպիսին, դեռևս չի ներկայացվել հանրային քննարկման, բայց Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ այն արդեն շրջանառվում է նախարարություններում։ Դրանով նախատեսվում է Երևանի կենտրոնում և Արաբկիրում կառուցվող բնակարանների համար վերացնել եկամտային հարկի վերադարձի պարտավորությունը։ Նախաձեռնությունը գալիս է նրանից, որ վերջին տարիներին պետական բյուջեն արդեն հասցրել է բավականաչափ ծանրանալ եկամտային հարկի վերադարձի հետևանքով։ Եթե 2018թ. վերադարձված գումարը ընդամենը 4,6 մլրդ դրամ էր, ապա 2020թ. այն հասավ 13,3 միլիարդի։ Մի շարք տնտեսագետներ կանխատեսում են, որ արդեն այս տարի կանցնի 20 միլիարդից։
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
МИД РФ: Армения продолжает оставаться полноправным участником ОДКБЗахарова: Москва ждет ответа от армянских коллег на обращение, направленное российскими парламентариямиАбрамян: Сфабрикованное дело против Нарека Самсоняна и Вазгена Сагателяна уже передано в суд, где власти продолжат шоуГарегин II и Мохаммед Мехди Иманипур обсудили вопрос преодоления существующих проблем в регионеДорога в Киранц открылась: "Азатутюн"Глава МИД Армении подчеркнул важность приверженности принципу территориальной целостностиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Военные парады на День Победы пройдут в 25 городахПроисходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянРежим провоцирует РоссиюВ московской консерватории пройдет концерт пианистов Евы Геворгян и Константина Хачикяна Фильм «250 км» Асмик Мовсисян получил награду за самый вдохновляющий короткометражный фильм в Канаде Лукас Селараян забил гол и сделал ассист против «Аль-Рияда» Кикбоксер Эдуард Маркарян стал двукратным обладателем Кубка России Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийВ Москве пройдет концерт «Азнавур—100» к юбилею Шарля Азнавура «Черные береты» радостно поздравляют друг друга после жесткого задержания киранцев (Видео)Гарник Даниелян: Завтра мы представим дальнейшие шаги, мы пойдем до концаЛогическим завершением этой борьбы может стать инициирование процесса импичмента в НС: Мы пойдем к этому процессу, когда на улице появится необходимая и достаточная сила для навязывания воли народаСуренян: Вы не представляете, как нам нужны были эти дождиКоличество туристов сократилось на 3%Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеАйк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянПримечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаУ снижения курса доллара есть другие политические причиныАрмянские дзюдоисты завоевали 3 серебряные медали в розыгрыше юношеского Кубка Европы Камо Унанян стал победителем международного турнира WKF по карате Фильм Армине Анды «Песнь летящих листьев» удостоился награды Бейрутского кинофестиваля Самая красивая армянка Мексики: Роза ЧагоянНикакой делимитации нет, власти Армении сдают обещанное – Акопян о ситуации в ТавушеГраждане в Армении перекрыли трассы Спитак-Ереван и Спитак-Гюмри Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянВ Баку продолжают настаивать на прямых переговорах с АрмениейКомандование контингента Сил НАТО для Косова (KFOR) посетило место прохождения службы в составе дислоцированного в Косово армянского военного контингентаДуховные отцы в Тавуше: Глава Артикской епархии преподобный Нарек Авагян приехал в Киранц (Видео)Мирзоян про ОДКБ: мы мы не хотим быть частью неработающего механизма"Если документов и карт больше не существует, чем руководствуется правительство Армении?": Тигран Абрамян представил сообщение о преступленииДепутат: в результате делимитации Армения получит госграницу для защиты своего суверенитетаПредседатель ЦБ: Надо выработать порядок возобновления пенсионных отчислений арцахцевЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеСША потребовали от Пашиняна не участвовать в инаугурации Путина
Самое популярное