ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբոխը ներխուժել է Քաբուլի օդանավակայանի թռիչքա-վայրԷջքային գոտի․ կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մի քանի մարդ է զոհվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի զինվորականներն աֆղանցիների ուղղությամբ նախազգուշական կրակ են բացել Քաբուլի օդանավակայանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է անվտանգության ուժերի մի աղբյուր:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդկանց ամբոխը դուրս է եկել թռիչքային գոտի: Аl-Jazeera հեռուստաալիքը հաղորդել է, որ օդանավակայանում քաոս է տիրում. տեղի բնակիչները, որոնք երկյուղում են թալիբներից, կուտակվել են միակ օդանավակայանի մուտքի մոտ, որը նույնպես գերբեռնված է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներով: Նրանց դուրս են բերում ուղղաթիռներով:

Աֆղանստանից ԱՄՆ-ի զինվորականների դուրսբերումից հետո «Թալիբան» շարժումը հարձակում է սկսել կառավարական զորքերի վրա եւ օգոստոսի կեսերին գրավել բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները:

Նախօրյակին զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Հանրապետության ղեկավար Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները եւ հեռացել երկրից:

«Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Մուհամեդ Նայիմին հայտարարել է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է, իսկ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular