ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Հայաստանի հացեին կրկին մեղադրանքներ է հնչեցրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Հայերն այնտեղ հարյուր հազարավոր ականներ են դրել: Պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ տուժել են ականների պայթյունի հետևանքով: Հետեւաբար, ականազերծման աշխատանքները պետք է շարունակվեն եւ շարունակվեն»,- այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` CNN Turk-ին տված հարցազրույցում:

Ալիևը հայտարարել է, թե վերջերս Ադրբեջանին հանձնված քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 տոկոս:

«Այսինքն, նրանք այստեղ էլ անկեղծ չեն: Մենք չենք կարող վտանգել մարդկանց կյանքը: Հետևաբար, ականազերծումն այժմ միառժամանակ ընթանում է ազատագրված տարածքներում` Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում: Ենթակառուցվածքային աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով: Գնալով այնտեղ՝ կտեսնեք մեծ ենթակառուցվածքային ծրագրեր՝ ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, ջրագծեր, օդանավակայաններ, երկաթուղիներ: Այսինքն՝ առանց սրա կյանքն այնտեղ վերադառնալ չի կարող: Միևնույն ժամանակ, մայիսի 28-ին, մեր Անկախության օրը, հաստատվեց Աղդամ քաղաքի գլխավոր հատակագիծը, և աշխատանքներն արդեն սկսվում են այնտեղ»,- ասել է Ալիևը:

Նա նաև հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չկարողացավ հասնել իր նպատակին և գործունեությունը «անպտուղ» էր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular