Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անհարկի բարձրացել են բնակարանների գները և հասել ամերիկյան բնակարանների գներին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին չեղարկել Երևանում հիփոթեքային վարկ ունեցողների համար եկամտահարկի հետ վերադարձի ծրագիրը և որպես հիմնավորում բերվում է այն, որ շինարարությունը կենտրոնացել է Երևանում, իսկ մարզերում բնակարաններ գրեթե չեն կառուցվում:

Այս թեմայով զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք այստեղ լուրջ խնդիրներ չկան, մասնագետը պատասխանել է․ «Այո, այստեղ լուրջ խնդիրներ կան: Մարզի եկամուտ ունեցող բնակիչը, քանի որ իր բնակավայրում նոր բնակարանաշինության առաջարկ չկա, որպեսզի օգտվի այդ ծրագրից, բնակարան է ձեռք բերում Երևանում: Այնպես չէ, որ Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Արմավիրում կամ այլ քաղաքներում բնակարանաշինության պահանջարկը չկա: Բայց, քանի որ այդ քաղաքներում շենքեր չեն կառուցվում, մարդիկ ստիպված գալիս Երևանում են օգտվում այդ արտոնություններից: Կարծում եմ, որ դրան զուգահեռ պետությունը պետք է լրջորեն մտածի սոցիալական բնակարանաշինությունը զարգացնելու մասին: Այսինքն այն բնակարանաշինության մասին, որից իսկապես կարող են օգտվել այն մարդիկ, որոնց եկամուտը այդքան բարձր չէ: Գոնե ամսական վճարները լինեն 120-130 հազար դրամի սահմաններում, որպեսզի բնակչության մեծամասնությունը կարողանա օգտվել այդ ծրագրերից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակչության մեծամասնությունը հենց դա է ուզում, քանի որ դրանից բարձրի դեպքում եկամուտները չեն բավարարում: Բացի դրանից, կարող են ծրագրային բաղադրիչներ ավելացնել, ինչպիսին օրինակ բնակարանային աջակցության ծրագրերն են, երբ պետությունը որոշակի խմբերի կանխավճարն է տալիս և այլն: Այնպես որ, այդ կատաստրոֆիկ ողբը, որ բարձրացրել են, թե եկամտահարկի հետ վերադարձի ծրագրի չեղարկման դեպքում շինարարությունը կկանգնի, ես չեմ կիսում: Ես կարծում եմ, որ նման բան տեղի չի ունենա: Հայաստանում բնկարանային ֆոնդը շատ հին է, դա պետք է փոխարինվի, հետևաբար չեմ կարծում, որ շինարարությունը կանգ է առնելու: Իմիջիայլոց, այդ ծրագրի արդյունքում Երևանում անհարկի բարձրացել են բնակարանների գները և հասել ամերիկյան բնակարանների գներին: Մի քիչ աբսուրդ է մեր երկրում այդպիսի բարձր գների առկայությունը: Ստացվում է, որ ստեղծում են արհեստական ավելորդ պահանջարկ, որի հետևանքով գները բարձրանում են:»

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված