ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները հարձակում են սկսել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են հյուսիսարևմտյան Բալխ նահանգի վարչական կենտրոն Մազարի Շարիֆ քաղաքի վրա հարձակողական գործողություններ սկսելու մասին, հաղորդել է Associated Press-ը:

Ավելի վաղ թալիբները գրավել են երկրի հյուսիսում գտնվող նահանգների երկու հիմնական քաղաքները՝ Փուլի-Խումրին Բաղլանում և Ֆայզաբադը Բադախշանում, որը սահմանակից է Տաջիկստանին:

Ուրբաթ հայտարարվել է Մազարի Շարիֆում ժողովրդական դիմադրության կոմիտեների ստեղծման մասին` «երկրի հյուսիսային շրջանները Աֆղանստանի ժողովրդի թշնամիներից պաշտպանելու համար»:

Փորձագետների գնահատականներով՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 70 տոկոսը՝ ներառյալ հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող շրջաններ:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular