ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոստումը կատարեցին հակառակ ուղղությամբ․ երկնիշ աճ գների աճի տեսքով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանություններին ի վերջո «հաջողվեց» երկնիշ աճ ապահովել, պարզապես ոչ թե տնտեսության աճի, այլ սննդամթերքի գների աճի տեսքով։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հուլիսի տվյալները, համաձայն որոնց՝ անցած տարվա համեմատ սննդամթերքը Հայաստանում թանկացել է 13,9 տոկոսով։ Հունիսին, նախորդ տարվա հունիսի համեմատ, գներն աճել էին միայն 9 տոկոսով։ Անցած ամիս՝ 2020թ. հուլիսի համեմատ հացը թանկացել է 8,6 տոկոսով, միսը՝ 9,7 տոկոսով, ձուն՝ 51,3 տոկոսով, կարագը՝ 15,9 տոկոսով, շաքարը՝ 39,4 տոկոսով, պահածոյացված կաթը՝ 10,4 տոկոսով և այսպես շարունակ։

Ներկայացվածի ֆոնին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, դարձյալ, Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ այս հունվար-հունիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 5,4 տոկոսով՝ կազմելով 196 հազար 440 դրամ։ Այսինքն, գները և աշխատավարձերը համաչափ չեն աճում, իսկ թոշակներն ընդհանրապես մնացել են նույն մակարդակի վրա, և սննդամթերքի գների աճից առաջին հերթին տուժելու են հենց խոցելի խավերը։ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում, հրապարակված թվերը վկայում են, որ Հայաստանում աղքատությունը խորանում է, մարդիկ ստիպված են ավելի շատ գումարներ ծախսել սնունդի վրա, իսկ դա կարող է սոցիալական լուրջ խնդիրներ հարուցել։ Մինչդեռ իշխանությունները շարունակում են ջայլամի վարք դրսևորել, մարդկանց կերակրել կեղծ կանխատեսումներով, խաբել և ստել։ Իսկ հանրությունը շարունակելու է դժգոհել, մեղքը բարդել «նախկինների» վրա՝ չհասկանալով, որ հենց Փաշինյանի գլխավորած իշխանությունն է իր կենսամակարդակի նվազման միակ մեղավորը։ 54 տոկոս քվե ստացած ուժը ի վիճակի չէ լուծել ժողովրդի տարրական կարիքները։

Վահագն Վարոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular