ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հեռացրել է Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակի 51 քանդակները. CHW-ն ահազանգում է

ՄՇԱԿՈՒՅԹ

Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունն ահազանգում է՝Շուշիի կերպարվեստի թանգարանի տարածքն ամբողջովին մաքրվել է, քանդակները հեռացվել են տարածքից։

Կազմակերպությունը մասնավորապես նշում է, որ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս՝ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի

Քանդակների պուրակի 51 քանդակ հանվել է և տարածքն ամբողջովին մաքրվել է:

«CHW-ն մտահոգված է այս արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։

Ուստի կազմակերպությունը հարցադրում է անում Ադրբեջանի իշխանություններին՝ արդյո՞ք քանդակների հեղինակները ներգրավված են եղել դրանց տեղահանման աշխատանքներին, արդյո՞ք քանդակների տեղափոխումը համահունչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին:

Եվ, ի վերջո, կազմակերպությունը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե դրանք ինչպես են հասանելի լինելու հանրությանը:

Տեղեկացնենք՝ այգում տեղադրված են եղել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի անվանի քանդակագործների աշխատանքներ։ Իսկ տեղի ունեցածը մշակութային ցեղասպանության դրսևորում է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular