ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում Աֆղանստանում ստեղծված իրադրությունը որակել են որպես հումանիտար աղետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի իրադրությունն էլ ավելի անկանխատեսելի է դառնում եւ առկա են հումանիտար աղետի բոլոր նշանները, բայց վատթարը դեռեւս առջեւում է: Այդ մասին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Թոմսոն Փիրին:

«Մենք երկյուղում ենք, որ վատթարը դեռեւս առջեւում է եւ սովի ամենամեծ ալիքը արագորեն մոտենում է: Գաղտնիք չէ, որ իրադրությունը վատացել է եւ էլ ավելի անկանխատեսելի էդառնում: Հակամարտությունն սկսվել է ծավալվել ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Իրադրությունն ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ Աֆղանստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չգիտե, թե ինչ է լինելու վաղը, իսկ 2 միլիոն երեխաներին լրացուցիչ սնունդ է անհրաժեշտ: Միեւնույն ժամանակ, տարվա ընթացքում երաշտի երկրորդ ալիքից հետո բերքը սովորականից ավելի քիչ է կանխատեսվում:

Այդ կապակցությամբ ՊՀԾ-ն կրկնակի ավելացրել է Աֆղանստանի վերաբերյալ իր պլանը եւ հույս ունի մինչեւ դեկտեմբեր պարենային օգնություն տրամադրել 9 միլիոն մարդու: Դրա համար ծրագիրը դոնարներին կոչ է անում՝ լրացուցիչ հատկացնել 200 միլիոն դոլար:

Աֆղանստանում առաջին տարին չէ որ շարունակվում է կառավարական ուժերի դիմակայությունը «Թալիբան» արմատական շարժման դեմ, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական եւ սահմանային շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Էսկալացիան տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը ՌԴ ԱԳ նախարարը համարել է Վաշինգտոնի առաքելության ձախողման ընդունում Աֆղանստանում: Թալիբներն օգոստոսի սկզբին 2016 թվականից ի վեր առաջին անգամ վերցրել են երկրի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը:

Դրանից հետո, նրանք հայտարարել են եւս տասից ավելի վարչական կենտրոններ վերցնելու մասին, մարտական բախումները շարունակվում են: Այդ ֆոնի վրա արեւմտյան ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն, վկայակոչելով ԱՄՆ-ի հետախուզության աղբուրների, որ թալիբները կարող են ամիսների ընթացքում շրջափակել եւ նույնիսկ վերահսկողության տակ վերցնել Քաբուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular