ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պատրաստվում է IDEF 2021 պաշտպանական արտադրանքների միջազգային ցուցահանդեսին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի առաջատար պաշտպանական ընկերությունները պատրաստվում են IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15 -րդ միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ցուցահանդեսը անցկացվելու է օգոստոսի 17-20 -ը Ստամբուլի TÜYAP կենտրոնում:

Ցուցահանդեսը կազմակերպում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ՝ նախագահի աշխատակազմի հովանու ներքո:

Մասնակից ընկերությունների քանակով IDEF-ը տարբեր երկրներում կազմակերպվող պաշտպանական 32 ցուցահանդեսների շարքում զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը:

Ցուցահանդեսին ներկայացվելու է աշխարհի 53 երկրների 1236 պաշտպանական ընկերությունների արտադրանքի լայն տեսականի, որից 536-ը լինելու է թուրքական:

Ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 154 պատվիրակություն աշխարհի 79 երկրներից:

Կանցկացվեն բազմաթիվ բանակցություններ, կկնքվեն նոր պայմանագրեր, կցուցադրվեն նոր արտադրանքներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular