ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Էմմին» այս տարի համավարակի պատճառով կհանձնեն բացօթյա պայմաններում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության արարողությունը համավարակի պատճառով մասնակիորեն անց կկացնեն բացօթյա պայմաններում, հայտնում է Variety-ն։

«Մեր հավակնորդների առողջությունն ու անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեն։ Քննարկումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մրցանակաբաշխության արարողության անցկացման համար առանձին հարթակ կօգտագործվի, որը գտնվում է թատրոնի հետեւում։ Դա թույլ կտա հյուրերին նստեցնել՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով։

Բացի այդ՝ կկրճատվի հավակնորդների թիվը, որոնք կկարողանան ներկա լինել արարողությանը, ինչպես նաեւ միջոցառման մասնակիցների թիվը․ յուրաքանչյուր նախագիծ պետք է ներկայացնի չորսից ոչ ավելի մարդ։

«Էմմի» 73-րդ մրցանակաբաշխության արարողությունը անց կկացվի սեպտեմբերի 19-ին։  

Այս տարի անվանակարգերի քանակով առաջատար են «Թագը» եւ «Մանդալորցին» սերիալները։ Դրանք ներկայացված են 24 անվանակարգում։ Դրանց հաջորդում են «Վանդա/Վիժն» (23), «Աղախնի պատմությունը» (21), «Saturday Night Live» (21), «Թեդ Լեսո» (20), «Լավքրաֆթի երկիրը» (18), «Թագուհու քայլը» (18) եւ «Մեյրն Իսթթաունից» (16) նախագծերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular