ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը հարվածում է շարքային սպառողին, իսկ իշխանության վարքը ծաղրի է վերածվել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում պարենային և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքները գնաճի նոր ռեկորդներ են սահմանում, իսկ Հայաստանի կառավարությունը բնավ մտադիր չէ քննարկել այդ կարևորագույն հարցը։ Փոխարենը փորձում են համոզել, թե Հայաստանին տնտեսական նոր ու երկնիշ աճ է սպասվում։ Տնտեսագետ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ հունվար-հունիսը՝ նախորդ տարվա համեմատ, սպառողական գների միջինացված ինդեքսը 5.7 տոկոս է կազմել, և այդ ժամանակահատվածում չեն բարձրացել անապահովության նպաստների, կենսաթոշակի չափերը, չի բարձրացել նվազագույն աշխատավարձը, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է ընդամենը 5.4 տոկոսով՝ ավելի պակաս, քան միջին գնաճն է։
 
Իսկ հուլիսին արդեն գնաճը հասել է 8,2 տոկոսի։ Անհամեմատ ավելի բարձր է սննդամթերքի գնաճը։ Նախորդ տարվա նկատմամբ սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը հասնում է 13,5 տոկոսի։ Ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են ավելի քան 9 տոկոսով։ Ոչ պարենային ապրանքների գնաճն էլ ընդհուպ մոտեցել է 10 տոկոսին։ Թանկացել է վառելիքը, լցակայաններում վաճառվող գազը, արտերկրից ներկրվող ապրանքներն էլ կթանկանան ՊԵԿ-ի նոր կանոնների պատճառով։ Եվ այս պայմաններում իշխանության ներկայացուցիչները պարզապես ծաղրում են ժողովրդին, երկնիշ տնտեսական աճ խոստանում։ Օրեր առաջ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է հայտարարել, թե Հայաստանը կունենա 10 տոկոսից ավելի տնտեսական աճ։ Ըստ Քերոբյանի՝ Նիկոլ Փաշինյանի ասած կախարդական փայտիկը գործում է, օգոստոսից էլ գների էական անկում կլինի։ Էական որևէ անկում չի նկատվում, միակ անկումը Հայաստանի գործող իշխանությունների բարոյական անկումն է։ Իշխանությունն ամեն գնով պահպանելու համար նրանք չեն խորշում հանրությանը խաբելու, կեղծ թվերով կերակրելու արատավոր պրակտիկայից։
 
Արթուր Օհանյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular