Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական աճի հերթական խաբկանքը, կամ՝ աճ, որն աղքատացնում է անհատին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021 թ. առաջին կիսամյակի արդյունքներով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5 տոկոսով: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, նախ՝ պետք է հասկանանք, թե ինչի հաշվին եղավ այս աճը:

«Չենք մոռանում, որ այս աճն արձանագրվել է 2020-ի համեմատ, երբ տոտալ լոքդաուն էր: Սա բնական աճ է: Այսինքն, լոքդաունից դուրս գալու համար մենք, այսպես թե այնպես, 2020-ին գերազացող աճ պետք է ունենայինք: Բայց այդ աճն իրականում գոյություն չունի: Առնվազն պետք է 2019-ի ցուցանիշին հասնենք, որ նոր խոսենք աճի մասին: Սա հերթական խաբկանքն է: Թեպետ թմբկահարում են, ասում՝ տնտեսությունն աճում, վերականգնվում է, բայց գործ ունենք իներցիայի հետ: Միևնույն ժամանակ, շատ ավելի կարևոր հարց կա, որին պետք է ուշադրություն դարձնենք: Այն է՝ ինչի՞ հաշվին է տեղի ունեցել այս վերականգնումը: Մենք մոռանում ենք գնաճի, նաև փոխարժեքի տատանման մասին: Նախ՝ փոխարժեքը կարող է միանգամից բարձրանալ ու դառնալ 525, հետո մի քանի օրվա ընթացքում 525-ից իջնել 425-ի, ամսվա վերջի դրությամբ էլ մի քանի օրով գալ ու հասնել 498-ի, հետո նորից իջնել: Կա նաև լայն սպառման ապրանքների գների բարձրացում, ինչպես բենզինը, գազը: Ժամանակավոր՝ ամսվա վերջին տասնօրյակում գնաճ է տեղի ունենում: Այստեղ հստակ կարող ենք ասել, որ մի սպեկուլ յատիվ անտեսանելի ձեռք կա, ըստ որի, որոշակի չափով շրջանառության աճ է տեղի ունենում, որոշակի չափով հարկային ավելի հավաքագրում է տեղի ունենում ու ցույց տրվում, թե աճ ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Նաիրի Սարգսյանը:

Վերոնշյալ հիմքերը դիտարկելով՝ Նաիրի Սարգսյանը նշեց, որ այդ աճը մեր բնակչության վրա բացասական ազդեցություն է թողնելու: «Մասնավորապես, եթե աճը տեղի է ունենում, օրինակ՝ բենզինի ու գազի թանկացման հաշվին, իսկ բնակչության կողմից տնօրինվող եկամուտները չեն ավելանում, բնականաբար, ծախսերն ավելանում են: Արդյունքում, պայմանական ասենք՝ ամսական 100 հազար դրամն այլևս չի բավարարում ամբողջ ամիսն ապրելու համար: Այսինքն, բնակչության համար սպառումը թանկացնում ենք, իսկ այդ սպառումից պետությունը հարկ է հավաքում, մակրոմակարդակում ցույց է տալիս, որ ընդհանուր աճ ունի: Մինչդեռ պետության գործողությունների ամբողջ առանցքը պետք է անհատը լինի: Ստացվում է, որ այդ անհատին աղքատացնելով, անհատի փողերը ձեռքից խլելով՝ ցույց են տալիս, որ միկրոմակարդակում աճ ունենք: Իսկ երբ նայում ենք անհատի սոցիալական կարգավիճակին, կարող ենք ասել, որ այս տնտեսական աճը անհատին աղքատացնում է և չի բարելավում նրա վիճակը: Մեր տնտեսական աճն աղքատացնում է ֆիզիկական անձին»,ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վերջերս շատ է թմբկահարվում նաև միջին ամսական աշխատավարձերի, գրանցված աշխատողների աճը, բայց իրականությունն այլ է. «Միջին ամսական աշխատավարձի աճը հիմնականում պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի հաշվին է, իսկ մասնավորում աշխատողը ստանում է մի աշխատավարձ, թեպետ մեկ այլ աշխատավարձ է գրանցված: Որևէ մեկը՝ լինի այս, թե նախորդ իշխանությունը, երբևէ չի կարողացել ու առաջիկայում ևս չի կարողանալու իրական աշխատավարձի չափի վերաբերյալ վերլուծություններ և տվյալներ հաղորդել: Եվ ուղղակի հայտարարելու համար ասել, թե աշխատավարձի ավելացում է տեղի ունեցել, ամբողջությամբ կեղծիք է և հերթական պոպուլիզմը»:

Անդրադառնալով մինչև տարեվերջ գնաճի պահպանման վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսմանն որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հերթական որոշմանը՝ Ն. Սարգսյանը նախ անհասկանալի իրավիճակի առկայության մասին մատնանշեց: «ԿԲ-ի աշխատանքներին միշտ նորմալ եմ վերաբերվել: Կարծում եմ՝ ադեկվատ պաշտոնյաներ են ու ադեկվատ մեկնաբանություններ են ներկայացնում: Բայց վերջին շրջանում ինձ համար դրանք ամբողջությամբ անհասկանալի են:Մի քանի պատճառներով փոխարժեքի տատանում եղավ, ու քանի որ ՀՀ-ն ներկրող երկիր է, առաջարկով պայմանավորված գնաճ տեղի ունեցավ: Այնուհետև հաջորդեց փոխարժեքի նվազումը, բայց գնանկում տեղի չունեցավ: Հիմա, երբ ԿԲ-ն կանխատեսում է, որ գնաճը պահպանվելու է, պատճառները դեռ հայտնի չեն:

Այստեղ արդեն չեմ կարող ԿԲ-ի մասին ունենալ նույն կարծիքը՝ կապված հայտարարությունների ադեկվատ լինել-չլինելու հետ: Ինձ համար արդեն շատ լուրջ հետաքրքրություն են ներկայացնում իրենց հայտարարությունները: Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա նշենք, որ ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է, որի համար կիրառում է նշված գործիքը: Երբ գնաճը պահանջարկով պայմանավորված գնաճ է, այստեղ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ազդեցություն է ունենում: Հակառակ դեպքում, այսինքն՝ առաջարկով պայմանավորված գնաճի պարագայում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնեսչբարձրացնես, միևնույնն է, ազդեցություն չի ունենա գնաճի զսպման տեսանկյունից: Սա կարող ենք հստակ ֆիքսել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը զուգահեռ ԿԲ-ն խնդիր է առաջացնում:

«Հայաստանյան բանկերը տնտեսական այս սուղ իրավիճակում պետք է վարկավորում իրականացնեն, խթանիչ վարկեր տրամադրեն, այնինչ հակառակ պատկերն է տեղի ունենում: Վարկավորումը շատ խստացել է, իսկ տոկոսադրույքները չափազանց բարձր են բիզնեսի համար: Վարկերի տրամադրումը, կարելի է ասել, հիմա անհնար է դարձել: Մանավանդ այն մանր և միջին բիզնեսը, որը գրավի առարկա չունի, այլևս չի կարողանում վարկավորում ստանալ: Այն ստանում են վարկային կազմակերպություններից, որոնք 24 տոկոսով անվանական տոկոսադրույքով են բիզնեսին վարկ տրամադրում: Սա նշանակում է սպանել տնտեսությունը: Լավ կլինի՝ ԿԲ-ն սկսի ակտիվանալ ու կառավարության հետ համատեղ աշխատանք իրականացնել՝ հասկանալու, թե ինչ գործիքակազմ պետք է կիրառել առևտրային բանկերի հետ աշխատելու և տնտեսությունը խթանելու առումով: Տնտեսությանը մոտ կանգնած լինելով ու տիրապետելով ամենօրյա ինֆորմացիային՝ ես կարող եմ հայտարարել, որ ԿԲ-ն այլևս տեղում չէ»:

Ինչ վերաբերում է ձևավորվող կառավարությունից ունեցած սպասելիքներին, որտեղ փոփոխություններ կան նաև տնտեսական բլոկում, մեր զրուցակիցը նշեց. «Իմ կարծիքն այս կառավարության վերաբերյալ երբեք չի կարող փոխվել: Այս կառավարությունն ունակ չէ որևէ բան իրականացնել: Այս կառավարությունից դրական սպասելիքներ ունենալը արդեն անգամ միամտություն էլ չէ: Հիմա՝ ինչ վերաբերում է տնտեսական բլոկի փոփոխություններին: Էկոնոմիկայի նախարարը վերանշանակվեց, որը չի պատկերացնում, թե ինչ է էկոնոմիկան, տնտեսագիտությունը, վախենամ՝ չկարողանա տնտեսագիտություն բառն առանց ուղղագրական սխալների գրել: ՊԵԿ-ի իրավաբան նախագահին փոխարինեցին մեկ այլ իրավաբան նախագահով, ինչը չի կարելի դրական համարել: Վստահեցնում եմ՝ ՊԵԿ-ի վիճակն ավելի է վատանալու, ու տնտեսության խթանում չի լինելու:

Հարկային քաղաքականություն մշակող ֆինանսների նախարարությունը ու հարկային հավաքագրմամբ զբաղվող ՊԵԿ-ը պետք է սինխրոն աշխատեն, ղեկավարները պետք է տնտեսագետներ լինեն ու կարողանան, Հայաստանի տնտեսական իրավիճակն ադեկվատ գնահատելով, քայլեր իրականացնել: Մինչդեռ այս անձանց դեպքում նշվածն անհնար է: Ֆինանսների նախարարի փոփոխությունը փոքր-ինչ դրական կարող եմ համարել, բայց այդ մարդը, այն ժամանակ էկոնոմիկայի նախարար լինելով, ձախողել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ամբողջ ծրագրերը: Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ խնդիրներ ու ինչ հնարավորություններ ունենք, ինչպես նաև ինչ խոչընդոտներ ունենք տնտեսության զարգացման առումով: Կառավարության խորհրդատու համարվող ԱԺ տնտեսական հանձնաժողովում չկա գեթ մեկ մասնագետ, որն ունակ է կառավարությանն առաջարկ ներկայացնել կամ մեր ներկայացրած առաջարկները գոնե քննարկման առարկա դարձնել, հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Առավոտից իրիկուն միայն պոպուլիզմով են զբաղված ու անընդհատ հարկելու ոլորտներ են ման գալիս՝ ինչ-որ հարկային ճեղք փակելու համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ»Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՏեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանԱլեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանըՀայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ․ քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԲաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցությունՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ ԲյուրոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ«Գնաց, որ ընկերը մենակ չմնա»․ Տումեցի բարի տղան 2 ամիս պայքարեց ապրելու համար, բայց ապարդյունՀայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԼավրովԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԱրևմուտքի «սիրախաղի» հերթական «պարտիան»Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտեԸնտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան ՍաղաթելյանԱդրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջԵվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀայաստանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզՍտացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանինԲերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն Թունյան
Ամենադիտված