ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վազգեն Թևանյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին, բայց բրոնզե մեդալ նվաճելու շանս ունի

ՍՊՈՐՏ

Ազատ ոճի ըմբիշ, աշխարհի անհատական գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը օլիմպիական խաղերի իր առաջին գոտեմարտում 0։6 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Հաջիմուրադ Ռաշիդովին։

Թևանյանը 65 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր համարվում։ Բայց «կույր» վիճակահանությունն առաջին իսկ գոտեմարտում մեր ըմբիշի համար մրցակից ընտրեց աշխարհի 2019 թվականի չեմպիոն Ռաշիդովին, որը նույնպես այս քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն է և անհամամեմատ ավելի փորձառու ըմբիշ, քան 21-ամյա Թևանյանը։

Թևանյան-Ռաշիդով գոտեմարտի առաջին մրցափուլը անցավ շատ լարված ու անզիջում պայքարում, ու մրցավարները ընդամենը մեկ արդյունավետ գործողություն գրանցեցին։ Ռաշիդովն առաջ անցավ մեկ միավորով։ Իսկ ահա երկրորդ մրցափուլում Ռուսաստանի ներկայացուցիչը դրսևորեց իր վարպետությունն ու, վաստակելով ևս հինգ միավոր, առավելության հասավ մեր ըմբիշի նկատմամբ։

Չնայած պարտությանը՝ Վազգեն Թևանյանը դեռևս կարող է պայքարել բրոնզե մեդալի համար։ Եթե Ռաշիդովը հասնի եզրափակիչ, ապա Թևանյանը հնրավորություն կստանա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու։

Այսպիսով, Հայաստանի օլիմպիական հավաքականը ոսկե մեդալ նվաճելու միայն մեկ հնարավորություն ունի։ Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կարող է հասնել օլիմպոսի բարձունքին, եթե հաղթի երկու մենամարտերում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular