ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկիո–2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային խաղում, բայց դեռ մեկ շանս ունի

ՍՊՈՐՏ

Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտություն կրեց Տոկիոյում ընթացող 32–րդ ամառային օլիմպիական խաղերի հենց մեկնարկային խաղում։

Հայաստանցի ըմբիշը 1/8 եզրափակիչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ և 1-6 հաշվով պարտություն կրեց՝ չկարողանալով դուրս գալ հաջորդ փուլ։

Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։

Քառորդ եզրափակիչում Մոնղոլիայի ներկայացուցչի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Ռիզա Աթրինագարչին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։

Արսեն Հարությունյանն այսօրվա մեր միակ ներկայացուցիչն է օլիմպիական խաղերում։

Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։

Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։

Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular