ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովհաննես Բաչկովի հաղթարշավը շարունակվում է. նա ջախջախիչ հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ

ՍՊՈՐՏ

Տոկիոյում անցկացվող օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի 1/4 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և հաղթեց 5։0 հաշվով։

Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ, նշանակում է` առնվազն բրոնզե մեդալն ապահովված է։

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակով սկսեց օլիմպիական խաղերը։

Հայ բռնցքամարտիկը նախ հսկայական առավելությամբ պարտության մատնեց Անտիգուան ներկայացնող Ռայան Ալստոնին, այնուհետև փայլուն հաղթանակ տարավ ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի նկատմամբ։

Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Կիսաեզրափակիչի մենամարտը նա կանցկացնի օգոստոսի 6-ին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular