ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է Ալաշկերտ

ՍՊՈՐՏ

Ալեքսանդր Գրիգորյանը կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ նախորդ օրերի ընթացքում կտրուկ լավացել է Ալեքսանդր Գրիգորյանի կնոջ առողջական վիճակը, ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»» ,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ՉԼ երկրորդ որակավորման փուլի՝ «Շերիֆի» դեմ պատասխան խաղից առաջ ակումբը տեղեկացրել էր, որ «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն էր հայտնել վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:

Ավելի ուշ մարզիչը ռուսական Sport24-ի հետ զրույցում ասել էր, որ ցանկանում է աշխատել կանանց ֆուտբոլում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular