ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

ՍՊՈՐՏ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնության 2021/22 մրցաշրջանը:

Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` ԲԿՄԱ-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Սևան»-«Վան», «Ուրարտու»-«Նորավանք»:

2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային հովանավոր VBET ընկերությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում հանդես կգան մի շարք նախաձեռնություններով և ակտիվացումներով:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան կներկայանա նոր տարբերանշանով՝ նվիրված 30-րդ հոբելյանական մրցաշրջանին: Տարբերանշանի որոշ մասեր՝ ֆուտբոլային նախշերով ձևավորված քարտեզը և անվանման դիզայնը, վերցված են նախորդ տարբերակից, որին ավելացվել է 30 թվի սպորտային տեսքով դիզայնը և հովանավորի լոգոտիպը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular