ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի գավաթ․ հայտնի է կիսաեզրափակչի երեք մասնակից

ՍՊՈՐՏ

Աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթեց ֆրանսիացի Էթյեն Բակրոյին՝ դուրս գալով շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Մրցաշարը տեղի է ունենում Սոչիում:

Կարլսենը քառորդ եզրափակիչում երկու խաղերում էլ հաղթեց: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան, ով 1,5: 0,5 հաշվով հաղթեց հնդիկ Վիդիտ Գուջրատիին:

Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև ռուս շախմատիստ Վլադիմիր Ֆեդոսեևը: Նա ավելի ուժեղ գտնվեց իրանցի Ամին Տաբատաբայից`1,5: 0,5:

Հինգշաբթի ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը հաղթեց ամերիկացի Սեմ Շենքլանդին և նրա հետ դիմակայությունը տեղափոխեց թայ-բրեյք: Այս դիմակայության հաղթողը կիսաեզրափակիչում կդառնա Ֆեդոսեևի մրցակիցը:

Տղամարդկանց աշխարհի առաջնությունը կավարտվի օգոստոսի 6-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 1.89 միլիոն դոլար է: Մրցաշարի լավագույն երկու շախմատիստները (բացառությամբ Կարլսենի) կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի  ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը 1/8 եզրափակչի թայ-բրեյքի երկրորդ պարտիայում պարտվեց Իրանի ներկայացուցիչ Ամին Տաբատաբայեին ու դուրս մնաց հետագա պայքարից։

Աղբյուր՝ ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular