Իրան. Հայաստանի տնտեսությունը հնարավորություններ է բացում իրանական փոքր բիզնեսների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Իրանի փոքր ձեռնարկությունների և արդյունաբերական քաղաքների կազմակերպության գլխավոր տնօրեն Ալի Ռասուլյանը IRNA- ի լրագրողներին ասել է, որ Երևանն ու Թեհրանը փոխգործակցության ընդլայնման մասին հուշագիր են ստորագրել:
Ռասուլյանը նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն է և կարող է առանցքային դեր ունենալ իրանական ապրանքները Ռուսաստան և եվրոպական երկրներ տարանցման գործում: «Բեռնափոխադրման միջանցքը կարող է օգտագործվել ապրանքների արտահանման, տեխնոլոգիաների, սարքավորումների մատակարարման, ինչպես նաև ինժեներա-տեխնիկական ծառայությունների համար», - շեշտել է փոխնախարարը:
Խոսելով 2020 թվականին Հայաստան կատարած իր այցի և Հայաստանի առևտրի նախարարի հետ հանդիպման մասին Ռասուլյանը նշել է, որ իրանական կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ճանապարհ հարթել հարևան երկրում արդյունաբերական քաղաքների տեղակայման, պլանավորման և կառուցման համար: Նա նաև մատնանշել է իրանական արտադրության և արդյունաբերական հնարավորությունների առաջին ցուցահանդեսի անցկացումը Երևանում ասելով, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են պատրաստել փոխըմբռնման հուշագիր փոքր արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը