1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանին ուժով համաձայնագիր են պարտադրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի աջակցությամբ երեկ ձեռքբերված հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանն այսօր կրկին շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը Գեղարքունիքի հատվածում։ 

Հիշեցնենք, երեկ կայացած բախումների հետևանքով հայկական կողմը երեք զոհ և չորս վիրավոր ունի։ Իսկ այսօր արդեն Ադրբեջանը շարունակել է կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։ Սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։ 

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ նպատակը Հայաստանին սահմանազատում պարտադրելն է։ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ բառացի է ասել իր հաղորդագրության մեջ։ Ոչ պակաս տարօրինակ էր ռուսական կողմի հայտարարությունը։ «Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն և պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Հայկական կողմը, սակայն, բառ անգամ չի ասել իրեն պարտադրվող օրակարգի մասին։ Բացառությունը, թերևս, ԱԳՆ հայտարարությունն էր, թե «Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը»։ Որևէ գործիքակազմ, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ-ին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին դիմելու ուղղությամբ, չի օգտագործվել։ Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանն է «Հրապարակ» թերթի հետ զրույցում սենսացիոն հայտարարություն արել, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան։

«Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետև ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետև Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»,- ասել է նա։

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար տարօրինակ է ՀՀ իշխանությունների պահվածքը։ «Հայաստանի որևէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ բանակցություններ էին նախատեսված Մոսկվայում, ինչի մասին երեկ պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց ՀՀ ՊՆ-ն և ինչի շուրջ էր այդ հանդիպումը։ Ավելին, երեկ Մոսկվայի նախաձեռնությամբ հաստատված հրադադարի պայմանների կամ ընդհանրապես մանրամասների մասին այդպես էլ ոչինչ չհաղորդվեց»,- ընդգծել է նա։


Արտակ Գալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular