Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է տառապել կադրային սովից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռևս չի կարողանում կողմնորոշվել, թե ինչպես լուծի իր կառավարության կադրային խնդիրները, իր կուսակիցների և արբանյակների միջև բաժանի բոլոր պաշտոնները, որպեսզի ծաղրի առարկա չդառնա հանրության շրջանում։ Իսկ կադրային սովն այնքան սուր է իշխող ուժի պարագայում, որ նրանք արդեն ոտուձեռ են ընկել, փորձում են նույնիսկ նախկինում պաշտոններ զբաղեցրածներին համոզել, որ վերադառնան իրենց ոլորտներ։ 

Լրջագույն խնդիրը շարունակում է մնալ տարածքային կառավարման նախարարության հարցը։ Սուրեն Պապիկյանը մեկ պայմանով է համաձայնվել տեղափոխվել փոխվարչապետի պաշտոնին։ Նա գնում է՝ իր հետ տանելով մարզպետների ղեկավարումը, և ամենայուղոտ ոլորտները, ինչպես ճանապարհաշինությունը։ Այս առումով, նախկինում սուպերնախարարության վերածված տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հիմա էլ Պապիկյանի թեթև ձեռքով վերածվելու է ամուլ մի կառույցի, որի նոր ղեկավարը միայն կրելու է նախարարի պաշտոնը՝ զուրկ իրական լծակներից։ Բոլորովին զարմանալի չէ, ՔՊ առաջատար դեմքերը չեն ցանկանում զբաղեցնել այդ նախարարի պաշտոնը։ Նիկոլ Փաշինյանն այժմ քննարկում է տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Արմեն Փամբուխչյանին կամ նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին նշանակելու հարցը, թեև Ենգիբարյանին փոխնախարարի պաշտոն են խոստացել այլ նախարարությունում։ 

Լուրջ խնդիրներ կան նաև էկոմոնիկայի և ֆինանսների նախարարությունների առումով։ Փաշինյանականները դժգոհ են Վահան Քերոբյանի աշխատանքից և սոցիալական ցանցերում անբռնազբոս վարքից։ ՊՔ վարչությունում ցանկանում են նաև ազատվել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից։ Վերջինս երեք տարում ատամներով է պաշտպանել նախարարությունը, թույլ չի տվել նիկոլական կադրերի մուտքը իր բոստան։ Փաշինյանականները 90-ականներից, թերևս, լավ են հիշում Վանո Սիրադեղյանի մի հայհոյախառն արտահայտությունը ֆիննախի մասին, որտեղ շրջանառվում է հիմնական փողը։ Եվ այժմ փողի նկատմամբ վերահսկողությունը ցանկանում են վերցնել Ջանջուղազյանի համար։ Այդ նախարարություններից մեկի համար նախատեսվում է Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի հետ կապերը խզած Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։

Արտակ Գալյան

Օսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալ
Ամենադիտված