Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Մոսկվան դատավոր կլինի Հարավային Կովկասում առաջացած նոր իրավիճակում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

iarex.ru-ն գրում է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի այցը, նրա հռետորաբանությունը և Բրյուսելի դրական քայլերը Երևան նկատմամբ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի Երևան կատարելիք այցի մասին հայտարարությունը հույզերի փոթորիկ է առաջացրել Բաքվում: Այս պարագայում կարելի է հասկանալ Ադրբեջանի իշխանություններին, քանի որ ԵՄ-ն ի սկզբանե մինչև Ղարաբաղյան վերջին պատերազմի սկսվելը չեզոք դիրք էր զբաղեցնում տարածաշրջանում, ընդ որում, դեմ էր ռազմական գործողություններին, իսկ ներկայիս իրավիճակում Բրյուսելը միանշանակ խաղադրույք է դրել Երևանի վրա: Բաքվի վրդովմունքը հանգեցրել է մամուլում նույնատիպ հոդվածների դրոշմման, որոնցում ուռճացված են ցույց տրվում Հայաստանի կողմից ինքնիշխանության կորուստը, ԵՄ-ի կողմից դավաճանության թեման, ինչպես նաև, որը շատ կարևոր է, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձերը:

Մի փոքր ներածություն: Սկսենք նրանից, որ ԱՄՆ-ը ընտրություն կատարելով ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև, հույսը դրել է Բրյուսելի վրա: Բրիտանացիները եվրոգոտու համար իրենց «ծրագրերն» ունեին, քանի որ կարծում են, որ եթե Վաշինգտոնը նրանց ընտրի, ԵՄ-ն կփլուզվի առանց արտաքին աջակցության, ինչը նրանց թույլ կտա ստեղծել սեփական վերահսկողության գոտի: Սակայն դա տեղի չի ունեցել: Ներկայումս առկա է հակադրություն մի կողմից Ֆրանսիայի և Գերմանիայի, և մյուս կողմից Մեծ Բրիտանիայի միջև: Եվ դա հենց այն է, ինչ հիմա տեղի է ունենում Անդրկովկասում:

ԱՄՆ-ը Անդրկովկասում համեմատաբար պասիվ է: Տպավորություն է ստեղծվում, որ նա տարածաշրջանային խնդիրների լուծման հարցը վստահել է Ֆրանսիային: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պահպանում է իր ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում և փաստացի պահպանում է վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Քանի որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, խաղում է իր խաղը փորձելով ղարաբաղյան պատերազմի արդյունքներից հետո «կարգավորել» իր ազդեցությունը տարածաշրջանում, ի վերջո, Ֆրանսիան կփորձի հավասարակշռել դա խաղի մեջ ներմուծելով ԵՄ-ի գործոնը:

Պետք է նշել, որ չպետք է  ֆրանսիային պատկերացնել մի տեսակ «սպիտակ» և «փափկամազիկ» խաղացող, պարզապես այս իրավիճակում տեսնելի է այն, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ներկայիս իրավիճակը ներկայացնել ոչ թե նույն Թուրքիային կամ Մեծ Բրիտանիային այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ: Դա պատահականությո՞ւն է: Պետք չէ միամիտ լինել: Բայց այս ամենում ամենահետաքրքիրը իրանական գործոնի ներդրումն է խաղի մեջ: Խոսքը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին է, որը միացնելու է Իրանն ու Սև ծովը Հայաստանի և Վրաստանի միջով:

Ինչու՞ է Ֆրանսիային պետք խաղի հրավիրել Իրանին.

-Փարիզը հասկանում է, որ թուրք-բրիտանական կապը շատ ուղղություններով հակառակվում է Իրանին Սիրիայում, Կովկասում, Աֆղանստանում և Լիբիայում:

-Իրանական շուկան գրավիչ է եվրոպացիների համար, և Իրանն ինքը շատ բան ունի առաջարկելու եվրոպացիներին:

-Դա հավասարակշռություն է ստեղծում Չինաստանի հետ առևտրում, որը փորձում է «պատուհան» բացել դեպի Եվրոպա «Մետաքսի մեծ ճանապարհի» նման տարբեր նախագծերի միջոցով (դրա կարևորությունն աճում է Զանգեզուրի միջանցքի բացմամբ):

- Ֆրանսիան նման կերպ խզում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան կապը, որի նպատակն է տարածաշրջանում Անկարայի լիակատար վերահսկողություն հաստատելը Կենտրոնական Ասիայում ակտիվ գործողությունների հետագա անցմամբ:

- ԵՄ-ի ու Իրանի մուտքը հայկական շուկա թույլ չի տա թուրքական կողմին տիրանալ դրան:

Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ «ֆրանսիական» ԵՄ-ն փորձում է հակակշիռ ստեղծել Հայաստանի և Իրանի հետ կապով ընդդեմ Մեծ Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան կապի (Վրաստանը չեզոք երկիր է, և նրա համար պայքար դեռ ծավալվելու է): Հաճախ շատերը ակամա (և միգուցե, միտումնավոր) չեն նշում իսրայելական գործոնը, որը մակերեսորեն հատուկ դեր չի խաղում տարածաշրջանային խաղի մեջ, այնուամենայնիվ, պարզվում է, որ այն չափազանց ակտիվ է և աշխատում է տարածաշրջանից թե՛ Իրանի և թե՛ Ռուսաստանի դուրս մղման ուղղությամբ: 

Մոսկվան, այսպիսի իրավիճակում, ոչ մի կերպ չի արձագանքում, բայց արձագանքի բացակայությունը չի նշանակում պասիվություն, այն կարող է սպասողական բնույթ կրել: Ռուսաստանը կարող է տարածաշրջանում  հավասարակշռության ընտրություն կատարել ընտրելով այդ պայքարում պարտվող կողմին, սատարել նրան հետագայում «սակարկելու» համար: Ցանկացած դեպքում Կրեմլը, առաջին հերթին, կպաշտպանի իր սեփական շահերը: Մոսկվան նախապես գիտեր ԵՄ-ի տարածաշրջան մտնելու մասին, կանխատեսել և ընդունել էր նման իրավիճակը: Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը չթաքցնելով իր կապերը հստակ քայլեր է կատարում դեպի Իրան, չի կարելի բացառել, որ Իրանի մուտքը խաղի մեջ համաձայնեցվել է Մոսկվայի հետ: Այդ դեպքում հնարավո՞ր է, որ Իրանը պատրաստ լինի պաշտպանել Ռուսաստանի շահերը Անդրկովկասում, հնարավո՞ր է, որ հենց նա դառնա այն թուրը, որը կկտրի բրիտանա-թուրքա-իսրայելա-ադրբեջանական հանգույցը: Հնարավոր է այն, որ Ռուսաստանը պարզապես իր ժամին է սպասում, մինչ ԵՄ-ն ուժասպառ է անում անգլիացիներին և իսրայելցիներին: Բացի այդ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ եթե Ռուսաստանը մտնի խաղի մեջ, ապա մնացած կողմերը՝ Բրիտանիան, Թուրքիան և ԵՄ-ն, չեն միավորվի նրա դեմ: Թերևս դա է պատճառը, որ ԱՄՆ-ը հեռավորություն է պահում և ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը սպասում խաղի արդյունքին, որպեսի արդյունքների հիման վրա խաղացողներին թելադրի իր պայմանները:

Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է Չինաստանին, որը շրջանցելով Վրաստանը, Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա ուղիղ մուտքի միջանցք է, իսկ ԵՄ-ն, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի Զանգեզուրի միջանցքի բացմանը: Ժամանակը ցույց կտա, թե որքանով են այս ենթադրությունները ճիշտ: Համենայն դեպս, շախմատային պարտիան նոր է սկսվել, և այն դեռ հեռու է ավարտից, իրադարձությունները հետագայում շատ ավելի արագ կզարգանան ...:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Փափագում է դեսպան դառնալ. «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց էլ չի հաղթահարում վախերըՄակունցի վախերն ու անհանգստությունները. «Փաստ»«Հրապարակ».ՔՊ-ն չի պատրաստվում «Հայաստան» դաշինքի թեկնածու Արթուր Ղազինյանին ընտրել փոխնախագահի պաշտոնումՈչ մի պաշտոն՝ առանց ՔՊ-ացման. «Փաստ»Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է. Ստեփան ԴանիելյանԾանոթ ու միարժամանակ անհայտ … խաղ ԳոԱդրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ. ՄԻՊՈրպես դաշնակիցներ՝ մենք միշտ պատրաստ ենք ուս տալ և անում ենք դա․ Ռուսաստանի դեսպանատուն«Ողբերգական վիճակ է. Հայաստանն Էրմենիստան է դառնում». Էդուարդ ՇարմազանովՓորձագետ. Հայաստանի իշխանությունները գործում են Ադրբեջանի շահերից ելնելովԵրևանում տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներԼույս չի լինի Երևանի և մարզերի նշված հասցեներումԻնչի՞ մասին են առայժմ շշուկով խոսում Բաքուն, Երևանը, Մոսկվան և ԱնկարանԻրենք շատ լավ հասկանում են, որ իրենց իշխանության հարատևման շուրջ այս որոշակի բարենպաստ մթնոլորտը հավերժ չէ. ՔաղաքագետԱզգերի ինքնորոշման սկզբունքն օրակարգում է, շարունակելու ենք պայքարը տարածքային ամբողջականության համար. Արցախի նախագահՄարտիրոսված տղաներն ակնկալում են ոչ այնքան հարգանք հանդեպ իրենց հիշատակի, որքան վրեժխնդրություն․ Սենոր Հասրաթյան Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված անձանց. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ35 ժամ գազ չի լինիԱրդյոք դավաճանությո՞ւն չէր, պատերազմից առաջ թվով հինգ մարտական զորամասերի կրճատումը․ Սայաթ ՇիրինյանՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելէրեխեք ջան՝ ներողություն եմ ասում ծնկի եկած. Գեղամ ՆազարյանԻնչո՞վ է օգտակար տանձը COVID-19 ունեցող մարդկանց երկու խմբի բուժման նոր մոտեցում են առաջարկում Նոր պաշտոնանկություն Նիկոլ Փաշինյանի որոշմամբՍեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի. Ալիև Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն շարունակում է էժանանալ Ջուր չի լինելու նշված հասցեներումԿարիերայի վերջում Ռոնալդուն ցանկանում է մարզչական աշխատանք սկսել «Մանչեսթեր Յունայթեդում» Թուրքը սրիկա է, ոնց կարելի է վստահել արնախում ժողովրդին, ինչի՞ հաշվին թուրքերի հետ խաղաղ ապրենք. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ) Ալիևը հայտարարել է, որ զանգվածային աշխատանքներ են սկսվել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ Լիլիթ Մակունցի թեթև ձեռքով Աննա Նաղդալյանը չի դարձել ԱՄՆ դեսպանատան աշխատողԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիան ջանք չի խնայի, որ նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը. դեսպանություն Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան կձեռնարկի Բաքվի հետ քննարկմամբ. Չավուշօղլու Փաշինյանի իշխանությունը հաճույք է ստանում խոշտանգումներից Կենսաբանը նշել է գործոնները, որոնք մեծացնում են «Քովիդ-19»-ից մահանալու վտանգը COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 408.000 մարդ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳՆ 55-ամյա քաղաքացին վիճաբանության ընթացքում խոհանոցային դանակով սպանել է հարևանին Երբ իշխանությունը բացակա է պետությունիցՌուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի հավաքման աշխատանքների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը Մեր թշնամին ոչ մի խաղաղության մասին չի ուզում խոսելԻրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն․ մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել․ ՄԻՊ «Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել». Ալիև Իրանը սպասողական դիրքորոշում է որդեգրելՀայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում
Ամենադիտված