ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը նախ պետք է նպաստավոր միջավայր ստեղծի ներդրողների համար, սակայն անում է պահանջվողի ճիշտ հակառակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Օրերս կառավարությունն արտահերթ նիստով հաստատեց 2022-2024 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև՝ կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թվականների ծրագրերը:

2022-2026թթ. համար ՀՀ կառավարությունը նպատակ է դրել ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ, որի համար, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել տնտեսության ներուժը, ինչպես նաև՝ իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ։

Անդրադառնալով կառավարության որոշմանը տնտեսագետը ասել է. «Ինչպես միջոցառումները, այնպես էլ 7 տոկոս տնտեսական աճին հասնելու նպատակադրումը դասվում է քաղցր կենացների շարքին, որովհետև տնտեսական աճ ունենալու համար կառավարությունը նախ պետք է նպաստավոր միջավայր ստեղծի ներդրողների համար, սակայն անում է պահանջվողի ճիշտ հակառակը։ Առհասարակ, աշխարհի զարգացած երկրների փորձն ապացուցում է, որ երբ ուզում ենք  տնտեսությունն ունենա 5-7 տոկոս անընդհատ աճ, ապա դրա համար նախապայման է, որ ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափով լինեն օտարերկրյա ներդրումներ։ Դա Հայաստանի պարագայում պետք է ունենա հետևյալ տեսքը՝ խոսում ենք 7 տոկոսանոց տնտեսական աճի մասին, ուրեմն պետք է ամեն տարի 2.5-3 միլիարդ դոլարի չափով ներդրումներ ունենանք։ Ինչ ունենք, սակայն, սրա փոխարեն. 2020 թվականին ունեցել ենք 0 տոկոս օտարերկրյա ներդրում, դրան նախորդող տարիներին՝ 2018-2019՝ 40 տոկոսով դրանց ծավալները պակասել են, իսկ ահա 2021 թվականի տնտեսության վիճակը հիմք չի տալիս օտարերկրյա ներդրողին իր փողը Հայաստանում ներդնելու համար, որովհետև կան անվտանգային խնդիրներ, որին զուգահեռ, շարունակաբար, Հայաստանում հասարակությունն աղքատանում է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular