ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել, որը կուսումնասիրի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության հետ կապված խնդիրը։ Տեղեկությունը հրապարակվել է e-gov.am կայքում։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը կլինի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Խմբի կազմում կլինեն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ. Ավագյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Խաչիկ Մարտիրոսյանը, ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության խորհրդական Ն. Բարսեղյանը։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը մեկամսյա ժամկետում պետք է ՀՀ վարչապետին ներկայացնի «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերության կառուցած գործարանի գործարկման հնարավորությունները և աշխատանքային խմբի առաջարկած համապատասխան լուծումները՝ ճանապարհային քարտեզի տեսքով:

Խոսքը Եղվարդի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանի մասին է, որը պետք է զբաղվեր բիտումի ու քսայուղերի արտադրությամբ:

2018թ-ի հոկտեմբերին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշմամբ՝ «Արմօյլը» պարտավորեցվել էր ձեռնպահ մնալ գործարանում արտադրական գործունեություն իրականացնելուց՝ մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության (ՇՄԱԳ) դրական եզրակացություն ստանալը:

«Արմօյլի» ղեկավարությունը փորձել էր բողոքարկել այս որոշումը իրավական ճանապարհներով, բայց ապարդյուն։ Խնդիրն ավելի ուշ կարգավորվեց կառավարության մակարդակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular